
Խիստ ողջունելի է այս շրջանում գործընկեր կուսակցությունների հրապարակախոսությունը՝ ինչ էլ լինեն դրա դրդապատճառները: Իսկապես, ժամն է, որ Հայաստանի քաղաքացին եւ մեր հասարակությունը տեղեկացված լինեն ընթացիկ գործընթացների մասին, եւ որ քաղաքական անխտիր բոլոր ուժերն անցում կատարեն փակ պայմանավորվածություններից դեպի ժողովրդի համար թափանցիկ որոշումներ:




