Մեծարգո պարոն Ժոզեֆ Դոլ,

Պատիվ ունեմ «Ժառանգություն» կուսակցության անունից Ձեզ շնորհավորելու Եվրոպական խորհրդարանական ընտրություններում ԵԺԿ արձանագրած հաղթական արդյունքի համար: Եվրոպայի քաղաքացիների վստահության քվեն հերթական անգամ արձանագրեց մեր քաղաքական միավորի կարեւոր դերակատարումը առաջիկա քաղաքական շրջադարձերում:

Վստահություն ունեմ եվորպական քաղաքական ու քաղաքակրթական գործող մոդելի հետագա հաջողության համար, որտեղ անտարակույս երեւում է Ձեր կողմից ղեկավարվող ԵԺԿ դերակատարման աստիճանական ամրապնդումը:

 

Հարգանոք,

Անդրանիկ Գրիգորյան
«Ժառանգություն» կուսակցության նախագահ