27 մայիսի 2019 թ., Երեւան: Այսօր «Ժառանգություն» կուսակցության նախագահ Անդրանիկ Գրիգորյանը, փոխնախագահ Նարինե Դիլբարյանը եւ գործադիր մարմնի անդամ Գագիկ Մարգարյանը հանդիպեցին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին Հայաստանի եւ Արցախի ներքին ու արտաքին քաղաքականությանը, ՀՀ պետական կառավարման հետագա ժողովրդավարացմանը վերաբերող հարցեր: