
Դիտեք Հայաստանի Հանրապետության առաջին արտգործնախարար, «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Կ. Հովհաննիսյանի և նախագահ Անդրանիկ Գրիգորյանի մամուլի ասուլիսը «Sputnik Արմենիա»-յի մուլտիմեդիոն սրահում՝ 24 հոկտեմբերի 2025թ․-ին:
Րաֆֆի Հովհաննիսյանը վստահ է՝ քաղաքական ներկա ու նախկին ուժերը պետք է դուրս գան այն պատրանքից, թե նախկին ձևերով հնարավոր է պայքարել ՀՀ իշխանության դեմ։
ՀՀ իշխանությունները փորձ են անում ամբողջատիրություն ստեղծել՝ բոլոր մեղքերը բարդելով ընդդիմադիր և ընդդիմախոս քաղաքացիների վրա։ Sputnik Արմենիայի մուլտիմեդիոն սրահում այս մասին հայտարարեց նա՝ անդրադառնալով ՀՀ-ում ստեղծված իրավիճակին։
Ընդգծեց՝ հասարակությունը պետք է արթնանա ու իր իրավունքների տերը դառնա, պետք է հաղթահարի անտարբերությունը, գիտակցի պետության ճակատագրի համար պատասխանատվությունը և օգտագործի երկրի լիիրավ տերը լինելու իր իրավունքը:
2026 թվականին կայանալիք խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ Հովհաննիսյանն ասաց, որ դեռ չեն կողմնորոշվել, թե ինչ ֆորմատով են մասնակցելու։ Հաջողության հասնելու համար լայն համախմբում է անհրաժեշտ քաղաքական և հասարակական ուժերի շրջանում։
Այս և այլ մանրամասներ հարցազրույցից դիտեք այստեղ։
