Րաֆֆի Հովհաննիսյանի քարոզարշավը Երեւանում

Երեւան: Երեկ Րաֆֆի Հովհաննիսյանի քարոզարշավը մեկնարկեց Երեւանի Էրեբունի զանգվածում՝ Զորավար Անդրանիկի արձանին հարող տարածքից: Նա շրջեց փողոցներով, այցելեց շուկաներ, խանութներ, եղավ Էրեբունի հիվանդանոցում, շփվեց քաղաքացիների հետ, լսեց նրանց առաջարկներն ու աջակցության բազմաթիվ խոսքեր: Իսկ ՀՀ նախագահի թեկնածուին ուղեկցող կամավորներն այդ ընթացքում քարոզչանյութեր էին բաժանում:

Զրույցի բռնվելով խանութներից մեկի աշխատակիցների եւ սեփականատիրոջ հետ, նա հավաստիացրեց. «Նախագահ ընտրվելու դեպքում ես կապահովեմ, որպեսզի բոլորը հավասարապես հարկվեն, եւ «ստվերը» բերվի հարկման դաշտ, ինչի շնորհիվ ձեզ նման փոքր ու միջին բիզնեսի ներկայացուցիչների հարկային բեռն էապես կթեթեւանա»: Ապա թեկնածուն անակնկալ այցեց մի վարսավիրանոց, ուր հարդարվելուց հետո շարունակեց քարոզարշավը:

Րաֆֆի Հովհաննիսյանի քարոզարշավը Երեւանում

Այսօր Րաֆֆի Հովհաննիսյանը քարոզարշավը սկսեց «Շրջանայինից»՝ Աբովյանի արձանի շրջակայքից: Իջնելով Աբովյան փողոցով, նա իրեն ուղեկցող կամավորների հետ միասին այցելեց Հանրային գրադարան: Գրադարանի աշխատակիցների հետ հանդիպման ընթացքում Հովհաննիսյանն ասաց. «Այսօր կրթության եւ գիտության հանդեպ մեր պետության վերաբերմունքն անընդունելի է. այն արմատապես փոխելու հույժ անհրաժեշտություն կա»:

Այնուհետեւ Րաֆֆի Հովհաննիսյանը շրջագայությունը շարունակեց Երեւանի կենտրոնում: 

 

Լուսանկարներ 

24 հունվարի 2013թ.

 

23 հունվարի 2013թ.

 

22 հունվարի 2013թ.