Հարգելի նախագահ, «Ժառանգության» հարգելի բարեկամներ ու համակիրներ

 

Թույլ տվեք շնորհավորանքի մի քանի խոսք հասցեագրել Ձեզ՝ «Ժառանգություն» կուսակցության 15-ամյակի եւ Հայաստանի Հանրապետության անկախության օրվա կապակցությամբ։

Շնորհավորում եմ «Ժառանգությանը»՝ 15-ամյա քաղաքական գործուեության, 2012 թվականից Եվրոպական ժողովրդական կուսակցությանը (ԵԺԿ) անդամակցելու, հայ ժողովրդի շահերին ծառայելու, քաղաքական ասպարեզում բազմակարծությանը նպաստելու համար։

Դուք միշտ հավատարիմ եք եղել հայ ժողովրդի ժառանգությանը եւ շահերի սպասարկմանը, ինչը Ձեր կուսակցության կարեւորագույն հայեցակարգն է եւ Ձեր իսկ անվանման էությունը:

Հարգելի պարոն նախագահ, Ձեզ նույնպես շնորհավորում եմ, մասնավորապես, հունիսին կուսակցության առաջնորդ վերընտրվելու առթիվ:

Հաջողություն եմ մաղթում առաջիկա քաղաքական մարտահրավերներին դիմակայելու գործում։

Մեզ համար կարեւոր առաջնահերթություն են Հայաստանի եւ ԵՄ-ի միջեւ համագործակցության զարգացումն ու ամրապնդումը այն բոլոր ոլորտներում, որոնք ընդհանուր հետաքրքրությունների շրջանակներում են՝ միաժամանակ տեղյակ լինելով ձեր աշխարհաքաղաքական մարտահրավերներից։

Ուրախ ենք տեսնել վերջերս վերականգնված բանակցությունները, որոնք ընթանում են ճիշտ ուղղությամբ եւ նոր խանդավառությամբ։

Մենք ողջունում ենք ԵՄ-ի աջակցությունը բազմաթիվ հայ երիտասարդներին, որոնք ընդգրկված են եվրոպական ծրագրերի մեջ, ինչպես նաեւ խրախուսում ենք Ձեզ, որպեսզի շարունակեք աջակցությունը այն բարեփոխումներին, որոնք ուղղված են կոռուպցիայի դեմ պայքարին, օրենքի գերակայության ամրապնդմանը եւ դատական համակարգի անկախացմանը։ Ես շարունակում եմ մնալ այն համոզմանը, որ այս ոլորտներում բարեփոխումներն են կարեւոր՝ նոր ներդրողներ գրավելու համար, ինչի արդյունքում կստեղծվեն նոր աշխատատեղեր, եւ երիտասարդությունը վստահությամբ կլցվի ապագայի նկատմամբ։

Թույլ տվեք շարունակել մեր համատեղ աշխատանքը բարօր Հայաստանի համար՝ հիմքում ունենալով մեր միասնական արժեհամակարգը։

Հարգանքներով՝

Ժոզեֆ Դոլ
ԵԺԿ նախագահ
21 սեպտեմբերի 2017
Բրյուսել

 

Heritage Party congratulations independence day