Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպեց դեսպանների հետ

Երեւան: Րաֆֆի Հովհաննիսյանն առանձին հանդիպումներ ունեցավ Հայաստանում Ամերիկայի միացյալ նահանգների արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Հեֆֆերնի, ինչպես նաեւ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ընտրությունների դիտորդական առաքելության ղեկավար, դեսպան Հայդի Թալիավինիի հետ:

Հանդիպումների ընթացքում քննարկվել է հետընտրական Հայաստանում ստեղծված նոր իրավիճակը: