Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպեց Դիանա Յանսեի հետ

19 սեպտեմբերի 2013թ., Երեւան: ՐաֆֆիՀովհաննիսյանն այսօր հանդիպում ունեցավ Հայաստանում Շվեդիայի Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Դիանա Յանսեի հետ:

Քննարկման ընթացքում պարոն Հովհաննիսյանն ու Նորին գերազանցության դեսպանը անդրադարձան մեր երկրի ներքին եւ արտաքին քաղաքականությանը, կարծիքներ փոխանակեցին տարածաշրջանային անվտանգությանն ու դրանում Եվրոպայի եւ Հայաստանի դիրքորոշումներին առնչվող խնդիրների շուրջ: Միաժամանակ արծարծվեց ԼՂՀ-ի անկախության եւ ինքնիշխանության օրակարգը: