Raffi Hovannisian at Greek Party Congress

Հանդիպումներ է ունեցել ազգային եւ եվրոպական լիդերների հետ

17 դեկտեմբերի 2018թ., Աթենք: Հայաստանի հանրապետության առաջին արտգործնախարար, «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր նախագահ Րաֆֆի Կ. Հովհաննիսյանը դեկտեմբերի 14-16-ը Հունաստանում էր՝ «Նոր ժողովրդավարություն» կուսակցության 12-րդ համագումարին մասնակցելու հրավերով:

Համագումարի շրջանակներում Հովհաննիսյանը հանդիպումներ է ունեցել հին ու նոր գործընկերների հետ, որոնց թվում էին «Նոր ժողովրդավարություն» կուսակցության նախագահ Կիրիակոս Միցոտակիսը, նախկին վարչապետներ Կոստաս Կարամանլիսը եւ Անտոնիո Սամարասը, Եվրամիության միգրացիայի ու ներքին գործերի հանձնակատար Դիմիտրիս Ավրամոպուլոսը, Սերբիայի Եվրոպական ինտեգրացիայի նախարար Յադրանկա Յոկսիմովիչը եւ Եվրոպական հանձնաժողովի նախագահի՝ ԵԺԿ թեկնածու Մանֆրեդ Վեբերը:

Nea Demokratia 12th Congress