Հովհաննիսյանը եւ «Ժառանգությունը» հրավիրում են քաղաքացիական ժողով

Երեւան: Րաֆֆի Կ. Հովհաննիսյանը եւ «Ժառանգություն» կուսակցությունը hրավիրում են համապարփակ հանրային ժողով, որը կկայանա դեկտեմբերի 22-ի կեսօրին՝ «Արմենիա Մարիոթ»  հյուրանոցում:

Քաղաքացիական հասարակության եւ քաղաքական գործընթացների միջեւ արհեստական ջրբաժանը կամրջելուն միտված այս յուրահատուկ հավաքը բաղկացած կլինի քաղաքացիների ելույթներից եւ երաժշտական կատարումներից: Հովհաննիսյանը հանդես կգա հիմնական հայտարարությամբ, եւ հավաքը կավարտվի «Ժառանգություն» կուսակցության հակիրճ ու հատուկ համագումարով:

Մուտքն ազատ է: