«ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ»-Ը ԳՈՒՄԱՐԵԼ Է ՀԱՄԱՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏ


Երեւան:
Այսօր «Ժառանգություն» կուսակցությունը քաղաքական խորհրդի լիագումար նիստ էր հրավիրել: Նիստին մասնակցում էին երկրի տարբեր մարզերից ժամանած վաթսուն պատվիրակներ՝ քննարկելու հայաստանյան, տարածաշրջանային, միջազգային եւ ռազմավարական արդի զարգացումները:

«Ժառանգություն» կուսակցության համահիմնադիր եւ քաղաքական խորհրդի նախագահ Րաֆֆի Կ. Հովհաննիսյանի համադրմամբ անցկացված նիստում խորհուրդը քննարկել է Հայաստանի գոյութենական ճգնաժամը եւ որոշել է կուսակցության ընթացիկ տարվա հայեցակարգային եւ գործառնական ճանապարհային քարտեզը: