Զարուհի Փոստանջյան

Երեւան: Մինչև 20-րդ դարի սկիզբը «Հայաստան» անվանումը վերաբերում էր ողջ Հայկական լեռնաշխարհին՝ մեր Հայակական բարձրավանդակին: Այն կազմում էր շուրջ 300 հազար քառակուսի կիլոմետր: «Հայաստան» անվան մեջ մտնում էր մեր մայրենի բնօրրանում ապրող հայ ժողովուրդը՝ իր բնականոն կյանքով, չնայած նրան, որ չկար ազգային հայկական պետության: Մենք կորցրեցինք այն` շեղվելով մեր բնականոն կյանքի ընթացքից:

Անկախության սկզբնական շրջանում մենք վերագտանք մեզ: Հայ ժողովուրդը ոգեշնչվեց պետականությամբ, անկախությամբ և լիահույս էր իր հայրենի բնօրրանում ապրելու ապագայի նկատմամբ: Եվ հենց այդ ժամանակ մենք բեկում մտցրեցինք մեր պատմության մեջ՝ անհավանական հաղթանակ տանելով անհավասար պատերազմում:

Այս ի՞նչ պատահեց, որ ներկայումս՝ շուրջ 20 տարի, ունենալով երկու հայկական պետություններ, տարեկան կորցնում ենք 100.000 բնակիչ, ի՞նչ է պատահել մեզ, որ չենք կարողանում ձևավորել հայ ազգի շահերից բխող պետական իշխանություն:

Բոլորս, կարծում եմ, մտահոգ ենք և ինչ-որ չափով հասկանում ենք ժամանակի վտանգը և ծայրահեղ լինելը: Սակայն շարունակում ենք ընթանալ, համակերպված ապրել նույն արատավոր շրջապտույտում: Մեզանից շատերը շարունակում են լռեցնել արթնանալու և սթափվելու հրամայականը:

Սակայն, այս ամենի հետ մեկտեղ, կան նաև քաղաքացիներ, ովքեր մերժողական վերաբերմունք են արտահայտում այս ստատուս քվոյի նկատմամբ:

Նրանք իրենց չեն պատկերացնում փոքրիկ, կախյալ պետության ուղղակի ինչ-որ իրավազուրկ բնակիչ, ում նկատմամբ իշխում են ինքնակալ նախագահը, մարզպետները, գլխավոր դատախազը, ոստիկանապետը, ԱԱԾ պետը, օլիգարխները և այլոք: Նրանք ազատամիտ քաղաքացիններ են՝ պատրաստ խախտել ներկայիս ստատուս քվոն, վերացնել ինքնակալ նախագահական համակարգը, հրաժարվել պետության կառավարմանը ցանկացած օլիգարխիայի մասնակցությունից:

Ազատամիտ քաղաքացիների բանակը, «Ժառանգությունը» և Րաֆֆի Հովհաննիսյանը ստատուս քվոյի խախտման և Նոր Հայաստանի հիմնադրաման ճանապարհին, լինելով առաջատարը, հայտարարում են՝ պատմական իրադարձության հաստատման սկզբի համար առաջիկա նախագահական ընտրություններին ընդառաջ սպասարկելու են բոլոր գործընթացները ե՛ւ որպես զինվոր, ե՛ւ որպես առջնորդ: