Հանդիպում ԱՄՆ դեսպանի հետ «Ժառանգություն» կուսակցությունում

 

Այսօր «Ժառանգություն» կուսակցության կենտրոնական գրասենյակում տեղի ունեցավ հանդիպում Հայաստանում Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Լին Մ. Թրեյսի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվեց երկուստեք հետաքրքրություն ունեցող ներքաղաքական և արտաքին քաղաքական կարևոր հարցերի լայն շրջանակ: Բարձր գնահատվեցին Հայաստան-ԱՄՆ փոխգործակցության  խորացող մակարդակը, Հայաստանում ժողովրդավարության հետագա զարգացմանն ուղղված ծրագրերի անցկացումը, Արցախյան հիմնահարցի խաղաղ և իրավական հանգուցալուծման  գործում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում ԱՄՆ ներդրումը:  Ընդգծվեց տարածաշրջանային խնդիրներում երկու պետությունների  համագործակցված հավասարակշիռ քայլերի հետագա կարևորությունը՝ հանուն ժողովրդավարության և  փոխըմբռնման  հաստատման ու ամրապնդման:

Հանդիպմանը մասնակցում էին «Ժառանգություն» կուսկացության վարչության նախագահ Անդրանիկ Գրիգորյանը, փոխնախագահ Նարինե Դիլբարյանը, միջազգային հարցերով քարտուղար Աշոտ Սարգսյանը և խոսնակ Ռշտուն Մարտիրոսյանը:

 

«Ժառանգություն» կուսակցություն
3 փետրվարի 2020թ.
Երևան