Այս մեթոդաբանությամբ, այս ժառանգությամբ եւ այս իշխանությամբ մենք գնում ենք մարդկային եւ տարաքծքային նոր կորուստների: Այս մասին մայիսի 10-ին Հանրապետության հրապարակում NEWS.am-ի հետ զրույցում նշել է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ, ԱԳ նախկին նախարար Րաֆֆի Հովհաննիսյանը:

«Իրենց շահերի տեսակետից Ադրբեջանը եւ Թուրքիան շատ ավելի արժանավայել պետական քաղաքականություն են վարում, քան Հայաստանի գործող իշխանությունները: Մենք ոչ թե նշաձող ենք իջեցրել, այլ հատակին ենք հասել: Եթե այսպես շարունակենք այս իշխանությամբ, մասնակի սահմանազատմամբ, միակողմանի զիջումներով, առանց ամբողջական խաղաղության պայմանագրի, Արցախի խնդրի վերադարձի վրա հիմնված իրավական լուծման, մենք չենք կարող ունենալ այն համալիր վիճակը, որը բերելու  է իրական խաղաղության: Իրական խաղաղությունն գնում է Հայաստանի եւ հայ ժողովրդի իրավունքների պաշտպանության միջոցով եւ մեր տարածքային ամբողջականության վերականգնման միջոցով, ինչը չկա»,- ասել է նա:

«Վտանգի տակ է մեր հայրենիքը, բոլորս գիտենք, և այդ կորստի ահազանգն է, վերածննդի հավատն է, որ միացրել է մեր հայրենակիցներին։ Այդ պայքարի վերջին հանգրվանը հյուսիսային մեր գյուղերն են, Տավուշի մարզն է, և այնտեղ առաջնորդությունը վերցրել է հոգևոր դասը։

Մի բան ակնհայտ է՝ թե՛ իրական Հայաստանը, թե՛ պատմական Հայաստանը, թե՛ Հայաստանի, թե՛ հայ ժողովրդի պատմությունները, թե՛ Արագածը և Մասիսը, թե՛ պետությունը և հայրենիքը՝ բոլորը միասին պահանջում են ամբողջական փոփոխություն»,- նշել է Րաֆֆի Հովհաննիսյանը։

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի առաջին նախարար (1991-1992) և «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանն այցելել է Կիրանց: Իր խոսքում նա շնորհակալություն հայտնեց հերոսածին մայրերին և ներողություն խնդրեց, որ չկարողացանք պահել նրանց որդիների պաշտպանած հայրենիքը: Նա իր զորակցությունը հայտնեց Բագրատ Սրբազանին ու Տավուշի պայքարին:

Անցյալի փորձից ունենք «երևանյան հանրապետության» նախադեպը, երբ հարյուր և ավելի տարի առաջ՝ Բաթումի, ապա՝ Ալեքսանդրապոլի դաշնագրերով տեսել ենք թուրքական քաղաքականության թիրախը։ Հիմա մենք տեսնում ենք պատմության կրկնության հավանականություն, բայց ավելի հոռի եղանակով, երբ լավագույն դիպաշարը, այսպես շարունակվելու դեպքում, կլինի «երևանյան հանրապետությունը»։ Խաղաղություն ամեն գնով՝ նշանակում է՝ Ադրբեջանը Թուրքիայի ուղեկցությամբ կորոշի, թե որն է մեր սահմանը, պետականության հիմքը, ինքնությունը, տարածքային ամբողջականությունը։ Նաև հուշում են վտանգը՝ մեզ հետ կապված՝ իրենք տեսնում են Մոսկվայի և Կարսի պայմանագրերով սահմանված՝ Նախիջևանի կարգավիճակը։ 168TV-ի «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց ՀՀ արտաքին գործերի առաջին նախարար Րաֆֆի Հովհաննիսյանը:

Հարցազրույցում Րաֆֆի Հովհաննիսյանը մասնավորապես նշեց․ «Ես, որ երբեք տրված չեմ եղել դավադրության տեսություններին, բայց արդեն երևում է, որ իրենց մտքի մեջ այս ժամապահ իշխաններին գոնե վերջին տարիների ընթացքին արդեն որոշ ժամանակագրություն է զարգացել, կամ իջեցրել են հարևան պետությունից, թե ինչ-որ տեղից, որ պիտի հերթով, ժողովրդի հետ աշխատելով, «ֆռացնելով», հարցազրույցներով, բազմիմաստ դարձվածքներով, որ էս մարդը անում է, բերել նրան, որ, այո՛, մի մասը Հայաստանի արդեն տրվել է, մի մասը իրենք են բռնազավթել, Արցախը հետո հանձնեցին, և հիմա հերթը գալիս է մյուս հատվածներին։ Այսօր առաջին էջի վրա Տավուշն է, վաղը Գեղարքունիք կվերադառնա, Վայոց Ձոր, Սյունիք և այլն․․․»։