Այսօր մայիսի 28-ն է՝ Առաջին Հանրապետության օրը, հաղթական եզրափակումը հայոց մայիսյան հերոսամարտերի: Սարդարապատում, Բաշ-Ապարանում և Ղարաքիլիսայում հաղթելով թուրքական զորքերին՝ հայկական զինուժը կասեցրեց բազմակողմ ներխուժումը, և հնարավոր դարձավ հայոց պետականության վերածնունդը:

 

27 մայիսի 2019 թ., Երեւան: Այսօր «Ժառանգություն» կուսակցության նախագահ Անդրանիկ Գրիգորյանը, փոխնախագահ Նարինե Դիլբարյանը եւ գործադիր մարմնի անդամ Գագիկ Մարգարյանը հանդիպեցին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ:

 

Հայաստանում դատական բարեփոխումների հրամայականն անկասելի է: «Ժառանգություն» կուսակցությունը, հետևելով հայաստանյան ներկա վտանգավոր զարգացումներին, ցավով արձանագրում է , որ այս կարևորագույն գործընթացը իշխանությունը դարձյալ ստորադասում է  իր մարտավարական շահերին: Առաջնորդելով դատարանների դռները փակելու անհեռանկար և վտանգահարույց գործողությունը և հանրային աջակցություն չստանալով՝ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ինքը սկսում է անցումային արդարադատության մեխանիզմների ներդրումը խորհրդարանի հետ միասին, պատրաստ է անգամ սահմանադրական փոփոխությունների, եթե դրա անհրաժեշտությունը լինի:

 

Մայիսի 18-ին Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի փոփոխման դատական վիճռը դարձավ հաստատումը մինչ այդ արդեն նկատելի վտանգավոր մի օրինաչափության՝ Հին Հայաստանը դեռ կանգուն է, եւ Նոր Հայաստանի գործադիր ու օրենսդիր իշխանությունը չի կարողանում ապահովել այն իրավական համակարգի ձեւավորումը, որի դեպքում անհնար կլինի դատական դողէրոցքը: Մանվել Գրիգորյանի, Սամվել Մայրապետյանի, Արմեն Գեւորգյանի, Յուրի Խաչատուրովի, Ռոբերտ Քոչարյանի եւ այլոց հանդեպ խափանման միջոցների հետ կապված փոխբացառող դատական որոշումները, որոնք հաջորդում են դատավորների ինքնաբացարկների շքերթին, եւ ուղեկցվում են ոստիկանության կողմից  դժվարությամբ կարգավորվող հասարակական բախումներով,  ցույց են տալիս, որ Հայաստանում կառավարման ճգնաժամն աստիճանաբար վերածվում է անիշխանության, նենգադուլների, որից կարող են օգտվել ռեւանշի ձգտող ուժերը, նրանց հարձակողականությունը գնալով աճում է:

 

Սիրելի հայրենակիցներ, այսօր մայիսի 9-ն է՝ Հայոց փառապանծ Մայիսյան եռատոնը, մեկտեղումը  Հայրենական մեծ պատերազմում մեր քաջորդիների հաղթանակի, Շուշիի ազատագրման եւ Արցախի պաշտպանության բանակի ստեղծման: