Անդրանիկ Գրիգորյան

Ծնվել է 1982թ. մայիսի 21-ին Դիլիջան քաղաքում:

1999թ. ավարտել է ՀՀ Կոտայքի մարզի միջնակարգ դպրոցը:

2000-2002թթ. ծառայել է ՀՀ Զինված ուժերում:

2006-2013թթ. սովորել է Երևանի Խ.Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի պատմության և իրավագիտության ֆակուլտետում: Ունի մանկավարժ-պատմաբանի մագիստրոսի կրտսեր գիտական կոչում:

2013թ. ընդունվել է Հայ-ռուսական սլավոնական համալսարանում ձևակերպվել է որպես հայցորդ-ասպիրանտ, որտեղ Պետության և Իրավունքի Ինստիտուտի Միջազգային հարաբերությունների բաժնում զբաղվում է «Էներգետիկ գործոնը արտաքին միջպետական հարաբերություններում» գիտխնդրի ուսումնասիրմամբ:

2002-2012թթ. «Արևակն» ՍՊԸ-ում աշխատել է որպես բարձրակարգ ադամանդագործ: 2010թ.-ից մինչև օրս աշխատում է ՀՀ Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքի Ս.Վարդանյանի անվ. ավագ դպրոցում որպես պատմության ուսուցիչ:

Մասնակցել է մի շարք կրթական, գիտական ու հասարակական-քաղաքական դասընթացների, գիտաժողովների ու սեմինարների ունի գիտական հոդվածներ: