Սպասումները շատ բարձր են, ես հիշում եմ իմ երիտասարդությունը՝ որպես Արտաքին գործերի նախարար, շրջագայում էի առանց տեղախցիկների եւ իսկապես այդ հրճվանքը, այդ ոգեւորությունը Ազատ, Անկախ Հայաստան ունենալու պահով շատ մեծ էր, ողջյունելի է , որ 25 տարի առաջվա այդ ոգեւորությունը այսօր վերածնվել է:

simonian

 

Ցավով տեղեկացանք քաղաքական ու հասարակական գործիչ, Հայաստանի քաղաքական վտարանդի գրող Կարէն Ա. Սիմոնեանի մահվան մասին, որը վրա հասավ հուլիսի 9-ին` Փարիզում, եւ մեր խորազգաց ցավակցություններն ենք հայտնում հանգուցյալի ընտանիքին, բոլոր մերձավորներին ու գործընկերներին:

«Ժառանգություն»-ն առաջարկում է ստեղծել Ռեաբիլիտացիայի հարցով ժամանակավոր հանձնաժողով

 

«Ժառանգություն» կուսակցությունը՝ ողջունելով երկրում տեղի ունեցող ժողովրդավարական փոփոխությունները, որոնք միտված են բարոյահոգեբանական մթնոլորտի առողջացմանը, հավատարիմ մնալով կուսակցության ծրագրերի կենսակոչմանն ուղղված գործնական աշխատանքներին, նպատակային ուղենիշ համարելով Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության ամրապնդումը եւ երկրում արդարության հաստատումը, հայտարարում է.

«Ժառանգություն» կուսակցության առաջարկները Ընտրական օրենսգրքի վերաբերյալ

 

  1. Ընտրակաշառքի եւ ընտրական նպատակ հետապնդող բարեգործության անվան տակ կատարվող նվիրատվությունների ու ծառայությունների իսպառ վերացման համար ընտրակաշառքն ու ընտրակաշառքին հավասարեցված հանցագործությունները պետք է դասվեն ծանր հանցագործությունների շարքին՝ սահմանելով ազատազրկում 5-8 տարի ժամկետով: Վերոնշյալ դրույթը կյանքի կոչելու համար համապատասխան փոփոխությունները կատարել նաեւ ՀՀ քրեական եւ քրեադատավարական օրենսգրքերում: