«Ժառանգություն» կուսակցությունը նշում է իր հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանի ծննդյան 60-ամյակը՝ հիշելով իր պայքարի, երևակայության և հանդգնության էջերը, նրա ներդրումները մեր հանրապետության ստեղծման գործում:

Լոս Անջելեսում օրերս անցկացված AFI կինոփառատոնում «Ես մենակ չեմ» ֆիլմը գրավել է առաջին տեղը

Նկարում ձախից աջ՝ «Խոստում» ֆիլմի ռեժիսոր Թերի Ջորջ, «Ես մենակ չեմ» ֆիլմի պրոդյուսեր Սերժ Թանկյան, հպարտ մայր Արմենուհի Հովհաննիսյան, «Ես մենակ չեմ» ֆիլմի սցենարիստ եւ ռեժիսոր Կարին Հովհաննիսյան, գործադիր պրոդյուսեր Րաֆֆի Կ. Հովհաննիսյան:

Hovannisians family at UCLA The Promise Armenian Institute Event

 

Կալիֆոռնիայի պետական համալսարանի «Ռոյս» սրահում օրերս տեղի ունեցավ «The Promise Armenian Institute»-ի հանդիսավոր բացման արարողությունը:

Նկարում` հանդիսավոր միջոցառման մի խումբ մասնակիցներ: Ձախից աջ` Րաֆֆի Կ. Հովհաննիսյանը, Կարին Հովհաննիսյանը, Կալիֆոռնիայի համալսարանի Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դեկան Սինդի Ֆանը, համալսարանի ռեկտոր Ջին Բլոքը, պրոֆեսոր Ռիչարդ Հովհաննիսյանը եւ դոկտոր Էրիկ Իսրայիլյանը:

19 նոյեմբերի 2019թ., Լոս Անջելես, Կալիֆոռնիա:

Լուսանկարը` Ստեֆընի Կինանի (Getty Images for UCLA)

«Ժառանգություն» կուսկացությունը մասնակցեց ԵԺԿ Զագրեբյան գագաթաժողովին

 

2019թ. նոյեմբերի 20-21-ը Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում տեղի ունեցավ ԵԺԿ հերթական գագաթաժողովը: Նախքան գագաթաժողովի և դրան հաջորդած պլենար նստաշրջանի աշխատանքների սկսվելը, նոյեմբերի 19-ին Խորվաթիայի խորհրդարանի շենքում տեղի ունեցավ ԵԺԿ նախագահ Յոզեֆ Դոլլի կազմակերպած ընդունելությունը, որին մասնակցում էր նաև Խորվաթիայի քաղաքական ղեկավարությունը: