«Ժառանգությունը» հավաստում է իր հավատարմությունը նորհայաստանյան պետության գաղափարաբանությանը anmoruk

 

Upon this 104th anniversary of the Armenian Genocide, the Heritage Party intends to continue to contribute to various platforms for international recognition of the Genocide and Great National Dispossession of the Armenian people committed in the Ottoman Empire beginning in 1915.

«Ժառանգությունը» հավաստում է իր հավատարմությունը նորհայաստանյան պետության գաղափարաբանությանը

 

2018թ. ապրիլ 23-ը մեր նորօրյա ժամանակագրության կարեւորագույն հանգրվաններից է: Հարյուր հազարավոր արժանապատիվ հայեր միակամ «ոչ» ասացին հանցավոր իշխանության վերարտադրության բոլոր փորձերին, ինչը դարձավ խաղաղ ընդվզման միջոցով Նոր Հայաստանի կերտման դժվարին շրջափուլ, որի հիմքում ժողովրդի հավաքական կամքի առջեւ իշխող խմբավորումների անզորությունն էր:

Բաց նամակ ՀՀ վարչապետ Փաշինյանին

 

Հարգելի պարոն վարչապե՛տ, ապրիլի 11-ին ելույթ ունենալով ԵԽԽՎ գարնանային նստաշրջանի լիագումար նիստում՝ Դուք հայտարարեցիք,որ Ձեր իշխանության օրոք Հայաստանի Հանրապետությունում ստեղծվել է 50 հազար աշխատատեղ։ Սա չափազանց պատասխանատու եւ մեր պետության ու քաղաքացու համար մեծ կարեւորություն ունեցող պնդում է, որից էապես կախված է հայրենի կառավարության սոցիալական քաղաքականության հանդեպ վստահության աստիճանը:

«Ժառանգություն» կուսակցությունը դարձավ Կենտրոնամետ Դեմոկրատների Միջազգային Միության դիտորդ անդամ

 

Yerevan—The Heritage party, with the aim of protecting the interest of citizens of the Republic of Armenia, continues its activity in domestic as well as foreign political fields. By receiving the official confirmation, we are delighted to inform you that at the assembly of Centrist Democrat International, held on 10 April 2019 in Brussels, an observer status was granted to the Heritage party.

«Ժառանգություն» կուսակցության հայտարարություն

 

«Ժառանգություն» կուսակցությունը մարտի 31-ին կայացած իր 12-րդ համագումարի բանաձեւում ամրակայեց հետհեղափոխական Հայաստանում հաստատվող միակուսակցական իշխանության եւ կառավարման համակարգի ճգնաժամի տագնապահարույց դրսեւորումները: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ նրա ղեկավարած իշխող «Իմ քայլը» դաշինքի վերջին ամիսների գործունեությունն ի ցույց են դնում ՀՀ գործադիր, օրենսդիր եւ դատական իշխանությունների քայլերի հակասականությունն ու անհետեւողականությունը, որի հետեւանքով ներքին եւ արտաքին քաղաքականության մեջ նկատվում է տեղապտույտ: