Գագիկ Մարգարյան

Ծնվել է 1969 թվականին:

1976-1986թթ. սովորել եւ ավարտել է Հոկտեմբերյանի թիվ 5 ռուսական միջնակարգ դպրոցը:

1986թ-ին ընդունվել է Երեւանի ժողովրդական տնտեսության ինստիտուտի Արդյունաբերության պլանավորում ֆակուլտետը: Ծառայել է ԽՍՀՄ բանակում:

ԲՈՒՀ-ն ավարտելուց հետո նշանակվել է «Ռելե» գործարանի Արմավիրի մասնաճյուղի փոխտնօրեն եւ պաշտոնավարել մինչև 2005թ:

2005թ-ից մինչ օրս աշխատում է Արմավիրի մենապայքարային մարզաձեւերի մանկապատանեկան մարզադպրոցում որպես փոխտնօրեն:

«Ժառանգություն» կուսակցության հիմնադրման օրվանից անդամագրվել է կուսակցությանը, ղեկավարում է Արմավիրի ստորաբաժանումը:

2010-2012թթ. եղել է կուսակցության Կանոնադրական հանձնաժողովի նախագահ:

2012թ. հունիսին ընտրվել է «Ժառանգություն» կուսակցության վարչության անդամ: