Րաֆֆի Հովհաննիսյանը եւ «Ժառանգության» ցուցակի անդամներն այցելեցին Կոտայքի մարզ

Երեւան: Այսօր «Ժառանգության» ցուցակի մաս կազմող կուսակցությունների եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները Րաֆֆի Հովհաննիսյանի գլխավորությամբ այցելեցին Ծաղկաձոր, Հրազդան, Չարենցավան, Բյուրեղավան, Նոր Հաճն, Եղվարդ, Աբովյան, Գառնի, ուր հանդիպեցին ընտրողների հետ:

Րաֆֆի Հովհաննիսյանը եւ «Ժառանգության» ցուցակի անդամներն այցելեցին Կոտայքի մարզ

Մարդաշատ հանդիպումների ընթացքում Րաֆֆի Հովհաննիսյանից բացի ելույթ ունեցան ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, Ազգային Ժողովի նախկին փոխխոսնակ, քաղբանտարկյալ Կարապետ Ռուբինյանը, նախկին արտգործնախարար, քաղբանտարկյալ Ալեքսանդր Արզումանյանը, քաղաքացիական հասարակությունը ներկայացնող վերլուծաբան Թեւան Պողոսյանը եւ լրագրող Արաքս  Պողոսյանը:

Հրազդանյան հանդիպման ընթացքում խոսելով ազատ եւ արդար ընտրությունների ապահովման մասին, Րաֆֆի Հովհաննիսյանը կարեւորեց համակարգող շտաբի ստեղծումը, ինչպեսեւ դրա գործունեությունը կանոնակարգող փաստաթղթի տակ մասնակից քաղաքական ուժերի առաջին դեմքերի ստորագրությունների առկայության անհրաժեշտությունը: Նա նաեւ նշեց. «Հավատում եմ, որ Կոտայքը, ողջ Հայաստանը հայ ժողովրդի, քաղաքացու սեփականությունն է»:

Րաֆֆի Հովհաննիսյանը եւ «Ժառանգության» ցուցակի անդամներն այցելեցին Կոտայքի մարզ

Իսկ Նոր Հաճնում Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց. «Եթե մենք մեր ուժերին ապավինենք, չսպասենք փրկարարներին եւ փրկիչներին, ապա այս ողորմությունը կմնա անցյալի գրկում»: