«Ժառանգություն» կուսակցությունanmoruk

 

Հայոց Ցեղասպանության եւ հայրենազրկման 105-րդ տարելիցն է բարդագույն մի իրավիճակում, երբ ոչ միայն Հայաստանը եւ հայ ժողովուրդը, այլեւ աշխարհի բոլոր պետությունները թագավարակի դեմ պայքարում են համաճարակի պայմաններում: Առաջին անգամ չենք կարողանալու մեր սուրբ ուխտն իրականացնել, խոնարհվել եւ ոգեկոչել 1915 թվականի Հայոց Ցեղասպանության սրբադասված անմեղ զոհերի հիշատակը Ծիծեռնակաբերդի բարձունքին վեր խոյացող հուշակոթողի անմար կրակի առաջ:

«Ժառանգություն» կուսակցությունը ցավ ի սիրտ արձանագրում է համաժողովրդական երթի համավարակի արգելքը, բայց համոզված է, որ Ցեղասպանության եւ Մեծ հայրենազրկման 105-րդ տարելիցը Հայաստանում, Արցախում եւ ի սփյուռս աշխարհի այս անգամ կհիշատակվի առավել ոգեղեն, մեր հույզերն ու ուժերը, ամենակարեւորը  ծրագրված գործերը կուղղենք Հայ դատի պաշտպանությանը, Ցեղասպանությունը վերապրողների ժառանգների շահերի հանրահռչակմանը եւ միջազգային բոլոր ատյաններում հետեւողական բարձրացնելուն ու պաշտպանելուն: Համավարակը չի կարող խոչընդոտել համազգային ոգեկոչությանը եւ մեր պետական ու ժողովրդական դիվանագիտության քայլերին Ցեղասպանության ճանաչման, պաշտոնական ընդունման եւ դրա հետեւանքների ուղղման, մեծ հայրենատիրությանը հասնելու բարդ ու երկար ճանապարհին:

«Ժառանգությունը» ողջ հայության եւ աշխարհի առաջադեմ մարդկության հետ սգում է Ցեղասպանության սուրբ նահատակների եւ հայրենիքի բռնազավթման համար, հիշո՛ւմ եւ պահանջո՛ւմ:

 

«Ժառանգություն» կուսակցության վարչություն
23 ապրիլի 2020
Երեւան