heritage fdԵրեւան: Երեկ երեկոյան «Ժառանգություն» կուսակցության կենտրոնական գրասենյակում տեղի ունեցավ «Ժառանգություն» եւ «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունների վարչությունների համատեղ աշխատանքային նիստ, որի ընթացքում քննարկվեցին ինչպես նախընտրական գործընթացներին, այնպես էլ հաղթական քարոզարշավ կազմակերպելու մարտավարությանը վերաբերող խնդիրներ:

Նշվեցին այն նոր հնարավորությունները, որոնք բացվել են երկու կուսակցությունների, ինչպեսեւ քաղաքացիական հասարակության մի շարք հեղինակավոր եւ գործունյա ներկայացուցիչների` «Ժառանգության» համատեղ ցուցակով հանդես գալու շնորհիվ: Կարեւորվեց այն ոգեւորությունը, որը կարող է առաջացնել ընդդիմադիր ուժերի համախմբման այս հաջողված փորձը: Միաժամանակ անհրաժեշտ համարվեց բացատրական աշխատանք տանել համակիրների այն հատվածի շրջանում, ուր ամբողջ խորությամբ չի ընկալվել նոր ցուցակի տրամաբանությունը:

Որոշվեց համատեղ աշխատանքային քննարկումները դարձնել պարբերական: