«Ժառանգության» թեկնածուները ՏԻՄ ընտրություններում

Երեւան: «Ժառանգություն» կուսակցությունը Սյունիք, Արարատ, Արմավիր, Շիրակ, Լոռի մարզերում սեպտեմբերի 9-ին անցկացվող ՏԻՄ ընտրություններում առաջադրել է թեկնածուներ եւ զորակցություն է հայտնել ընդդիմադիր այլ կուսակցություններ ներկայացնող  թեկնածուների:

Սիսիան քաղաքի ավագանու անդամի համար առաջադրվել է «Ժառանգության» Սիսիանի տարածքային ստորաբաժանման ղեկավար Ռադիկ Հովհաննիսյանի թեկնածությունը:

Կապանում քաղաքային ավագանու անդամի համար առաջադրվել է կուսակցական Սամվել Հայրապետյանը:

Արտաշատի տարածքային ստորաբաժանումը Վերին Արտաշատ համայնքի  ավագանու թեկնածու է առաջադրել Արարատ Միքայելյանին:

Մասիս քաղաքի ավագանու անդամի թեկնածու է առաջադրվել կուսակցության Մասիսի կառույցի երիտասարդական թեւի ղեկավար Գեւորգ Մինասյանը:

Մեծամոր քաղաքում ավագանու անդամի համար կուսակցության կողմից առաջադրվել են երկու թեկնածուներ՝ Գագիկ Միկոյան եւ Արթուր Մկրտչյան:

Էջմիածնի շրջանի Ոսկեհատ համայնքում համայնքապետի թեկնածու է առաջադրվել Հովհաննես Գնոյանը:

Արմավիրի շրջանի Նորապատ համայնքում ավագանու անդամի թեկնածու է առաջադրվել Գագիկ Մարգարյանը:

Գյումրիի քաղաքապետի ընտրությունում «Ժառանգությունը» պաշտպանում է ՀՅԴ-ի կողմից առաջադրված Հովսեփ Սիմոնյանի թեկնածությունը: Հավատարիմ քաղաքացիական հասարակությանը սատարելու իր ավանդույթին, Գյումրիի ավագանու համար պայքարում կուսակցությունը պաշտպանում է «Քաղաքը մերն է» նախաձեռնության առաջադրած թեկնածուներին:

Հասարակությանը կոչ անելով ընտրել «Ժառանգության» կողմից առաջադրված կամ զորակցություն վայելող անձանց՝ կուսակցությունը հորդորում է ամենուր քվերակել հօգուտ ընդդիմության կողմից առաջադրված թեկնածուների: