Րաֆֆի Հովհաննիսյանն ընդունեց ԱՄՆ դեսպանինԵրեւան: Այսօր Րաֆֆի Կ. Հովհաննիսյանը հյուրընկալեց Հայաստանում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Հեֆֆերնին: Քննարկվեցին հետընտրական Հայաստանին, հայ-ամերիկյան հարաբերություններին եւ տարածաշրջանային զարգացումներին առնչվող հարցեր:

Զրուցակիցներն ընդգծեցին ազատ եւ արդար ընտրությունների հույժ կարեւորությունը եւ դրանց ապահովման հեռանկարում՝ երիտասարդության ու քաղաքացիական ողջ հասարակության մասնակցության անհրաժեշտությունը: