Րաֆֆի Հովհաննիսյանի ասուլիսը Հանրապետության հրապարակում
- Մանրամասները
Սեպտեմբերի 1-ին կլինեմ Աղավնոյում․ Րաֆֆի Հովհաննիսյանի ասուլիսը
- Մանրամասները
Արգելվել է Րաֆֆի Հովհաննիսյանի մուտքը Արցախ
- Մանրամասները
1 օգոստոսի 2022թ., Աղավնո, Արցախի Հանրապետության սահմանակետ։ Երեկ երեկոյան Ստեփանակերտ՝ թոռան մկրտությանը մասնակցելու ճանապարհին, ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողների կողմից պաշտոնապես խոչընդոտվել է Հայաստանի առաջին արտգործնախարար եւ «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Կ. Հովհաննիսյանի մուտքը Արցախի Հանրապետության տարածք։
Ր․Կ․ Հովհաննիսյանը Ռ․Թ․ Էրդողանին․ Հայաստանի «ակնկալիքները» առանց նախապայմանների
- Մանրամասները
Հայաստանը ողջունում է Թուրքիայի վերջին հայտարարությունները երկկողմ հարաբերությունների կարգավորման վերաբերյալ: Սակայն այդտեղ գործողություններն են, որ նշանակություն ունեն` անշուշտ, առանց որեւէ նախապայմանների:
Րաֆֆի Կ. Հովհաննիսյանի հարցազրույցը Հանրային հեռուստատեսության «Հարցազրույց Պետրոս Ղազարյանի հետ» հաղորդմանը
- Մանրամասները
Դուք ուժեղ եք, որոշեք մեկը․ Րաֆֆի Հովհաննիսյան
- Մանրամասները
Րաֆֆիի քաղաքացիական հրավերը
Քաղաքացի Փաշինյան
Հանդիպենք Եռաբլուրում, ծնկաչոք աղոթքի։ Առանց խցիկների կամ «ստատուս»-ների։ Օրն ու ժամը՝ ձեր հայեցողությամբ:
Մաքուր եւ ազնիվ լինելու դեպքում՝ միգուցե ամեն ինչ տեղն ընկնի։
Այս տարբերակը նախընտրելի է։ Հանկարծ չուզենաք՝ կարող ենք հանդիպել հեռուստաեթերում՝ հանրային, թե ազատական։ Քանի որ երկուսի «դոստուպն» անգամ ինձ համար վաղուց անմատչելի է, մանրամասները դարձյալ ձեզ եմ թողնում։
Սա բառախաղ չէ։ Համաքաղաքացու վերջին ճիգերն են՝ խղճի հաշտեցում պեղելու, Հայոց պատմագրության աղետաբեր ընթացքը շտկելու, Հայրենիքին, հաջորդ զինվորին սպառնացող բախտորոշ բռնահարվածը շեղելու համար։
Մենք մեզ պետք է հերթափոխենք, թե չէ՝ մեզ են փոխելու, պետությունն էլ՝ հետը։
Ավելորդ բաներ չգրեմ։ Սպասում եմ, կամ էլ՝ ոչ։
Րաֆֆի Կ. Հովհաննիսյան
4 հուլիսի 2022
Երեւան