«Ժառանգություն» կուսակցություն
Toggle Navigation
  • Գլխավոր
  • Մեր մասին
    • Կանոնադրություն
    • Ծրագիր
    • Հռչակագիր
    • Բանաձև
    • Նախընտրական ծրագիր
  • Լուրեր
  • Հետադարձ կապ
  • Հայերեն
  • English (UK)

Րաֆֆի Հովհաննիսյանը՝ «ՀԱՅԱՑՔ» ակումբի հյուր

Մանրամասները
Նոյեմբերի 28 2012

Ավելին …

Րաֆֆի Հովհաննիսյանի նամակը ICAPP համանախագահներին

Մանրամասները
Նոյեմբերի 27 2012

Րաֆֆի Հովհաննիսյանի նամակը ICAPP համանախագահներին

Երեւան: Ասիայի քաղաքական կուսակցությունների միջազգային կոնֆերանսի (ICAPP) 7-րդ Գլխավոր ասամբլեայում ընդունված՝ «Բաքվի հռչակագրի» կապակցությամբ սույն թվականի նոյեմբերի 25-ին «Ժառանգություն» կուսակցության նախագահի կողմից պաշտոնական բողոքի նամակ է ուղարկվել ICAPP համանախագահներ Խոսե դե Վենեցիային եւ Չունգ Իու-Յոնգին, կազմակերպության քարտուղարությանը, նաեւ Ասամբլեայի մասնակից պատվիրակներին` ի գիտություն:

Ավելին …

Րաֆֆի Հովհաննիսյանը Բաքվում

Մանրամասները
Նոյեմբերի 26 2012

Րաֆֆի Կ. Հովհաննիսյան

Հայտարարում է Լեռնային Ղարաբաղի ինքնիշխանության եւ ամբողջականության մասին

Երեւան: «Ժառանգություն» կուսակցության նախագահ, ՀՀ առաջին արտգործնախարար Րաֆֆի Կ. Հովհաննիսյանը վերադարձավ Բաքվից, որտեղ նոյեմբերի 21-24-ը մասնակցում էր Ասիական քաղաքական կուսակցությունների միջազգային կոնֆերանսի 7-րդ Գլխավոր ասամբլեայի աշխատանքներին: Համաժողովին մասնակցում էին Ասիայի 25 երկրների 60 քաղաքական կուսակցությունների 250 պատվիրակներ, ինչպես նաեւ հյուրընկալող երկրի գործիչներ:

Ավելին …

Րաֆֆի Հովհաննիսյանը՝ Բաքվում. «Հուսով եմ, որ կկարողանանք հասնել խաղաղության և վերականգնել հարաբերությունները»

Մանրամասները
Նոյեմբերի 22 2012

Րաֆֆի Հովհաննիսյանը՝ Բաքվում. «Հուսով եմ, որ կկարողանանք հասնել խաղաղության և վերականգնել հարաբերությունները»

«Ժառանգություն» կուսակցության հիմնադիր և առաջնորդ, Հայաստանի Հանրապետության նախկին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանը, Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում լրագրողների հետ հանդիպման ընթացքում, անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը, հույս է հայտնել, որ հակամարտության կողմերը կկարողանան հասնել խաղաղության և վերականգնել հարաբերությունները:

Ավելին …

Րաֆֆի Հովհաննիսյանը ցավակցում է

Մանրամասները
Նոյեմբերի 22 2012

Ֆլորա Մարտիրոսյան

Ֆլորա Մարտիրոսյանի ընտանիքին
Երեւան, Հայաստանի Հանրապետություն

Խորապես վշտացած եմ Հայաստանի ժողովրդական արտիստ, սիրված երգչուհի եւ հասարակական գործիչ Ֆլորա Մարտիրոսյանի անժամանակ մահվան գույժից: Նա գնաց՝ խառնվելու անմահությանը՝ թողնելով մեզ ժողովրդական եւ գուսանական երգարվեստի հրաշալի նմուշների իր անզուգական վերծանումները: Գնաց ազգի «Դլե յամանի», «Ադանայի», մեր մխացող ցավի ու կարոտի անգերազանցելի թարգմանը: Գնաց՝ ճմլելով համայն հայոց սրտերը, ինչի կապակցությամբ ցավակցություններս եմ հայտնում անմահ երգչուհու եւ մեծ հայուհու հարազատներին, գործընկերներին ու նրա հոգեպարար ձայնի բազմահազար երկրպագուներին:

Անչափելի է Ֆլորա Մարտիրոսյանի ավանդը ե՛ւ մեր մշակույթում, ե՛ւ հայանպաստ նախաձեռնություններում: Նրա անունն ու գործը մնայուն ժառանգություն են:

Աստված հոգին լուսավորի եւ օրհնյալ լինի նրա հիշատակը:

Վշտակցաբար`

 

Րաֆֆի Կ. Հովհաննիսյան

Րաֆֆի Հովհաննիսյանի մամուլի ասուլիսը «Peoplemeter» ակումբում

Մանրամասները
Նոյեմբերի 21 2012

Ավելին …

  • 89
  • ...
  • 91
  • 92
  • 93
  • 94
  • ...
  • 96
  • 97
  • 98

Վարչության անդամներ

  • Անդրանիկ Գրիգորյան
  • Վանիկ Ալեքսանյան
  • Հայկ Գասպարյան
  • Տաթեւիկ Գամաղելյան
  • Նուբար Հակոբյան
  • Գագիկ Մարգարյան

Ժպտա՛ ツ

Անդամագրություն

Անդամագրություն


Դեպի վերև

© 2023 «Ժառանգություն» կուսակցություն