«Ժառանգություն» կուսակցության հայտարարություն
- Մանրամասները
Այսօր գործող վարաչախումբն ու իր խմբապետը «ժողովրդավարության հայկական ֆորում» ծխածածկույթի տակ հերթական ձեռնածությունը կյանքի են կոչում՝ առանց որեւէ ընդդիմադիր խոսքի հնարավորության: Տեղի ունեցածը մեր երկրում ժողովրդավարության բազմակողմանի նահանջի դրվագներից սոսկ մեկն է, ինչը «Ժառանգություն» կուսակցությունը դիտարկում է Հայաստանում ակնհայտորեն ժողովրդավարության հետ խնդիրներ ունեցող գործընթացներից միջազգային հանրությանը մոլորեցնելու հերթական փորձ:
Րաֆֆի Հովհաննիսյան. Լափամանը իրենցից շատերին է վերաբերվում, բայց ոչ հրապարակի ժողովրդին
- Մանրամասները
«Մենք չենք գիտակցել և ձախողել ենք ժողովրդավարության մեր քննությունը». ապոլիտիկ զրույց Րաֆֆի Հովհաննիսյանի հետ
- Մանրամասները
Factor TV-ի A-politic հաղորդաշարի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության համահիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը: Նրա կարծիքով՝ Հայաստանի ներկայիս պետականության հիմքում դրված Անկախության հռչակագրի կետերն անբեկանելի են: Եթե դրանք չեղարկվեն, դա կնշանակի Երրորդ Հանրապետության վերջը:
Րաֆֆի Հովհաննիսյան․ «Օրինաչափի» վերջը
- Մանրամասները
Նիկոլ
Նոր տարվա շեմին, մեր լույս տղաներին պարեցնելուց եւ՝ զոհաբերելուց առաջ, ասացիք որ ինչ եղել է, ինչ կա, ինչ լինելու է «օրինաչափ» է։
Ձեր նորագույն շրջանի պաշտոնազանց վարքն ու խոսքը բացվեցին հենց դրանից, եւ բնավ էլ օրինաչափ չեն։
Զինվորներ, հայրենի շեներ, հիմա արդեն մայրեր եւ չծնված քաղաքացիներ։
Եթե անկեղծ ուզենաք՝ սաղմոսների մոտ կգտնեք խղճի եւ ազնվության ուժի անհրաժեշտ պաշարը։
Պատասխանատվությունը, դրժումը, մեղքը մնում են ձերը։
Վերձրեք հայ տղամարդու պես, մի անգամ առանց պատրվակների, եւ վերջապես՝ ինչպես սկզբում, հանուն Հայրենիքի։
Քայլ արա՝ միակ օրինաչափը, փրկիր, փրկվիր։
Րաֆֆի
Րաֆֆի Հովհաննիսյան. Այս ընդդիմադիր շարժումը նոր բռնապետիկներ չպետք է ծնի, սակայն ոմանց մոտ լիդեր լինելու մոլուցք կա
- Մանրամասները
https://www.youtube.com/watch?v=1fdoE_WCI5Q
Կուսակցական դրոշներն ու անհատական ամբիցիաները պետք է վայր դրվեն, ընդդիմության ղեկավարները պետք է համեստ ու պարկեշտ լինեն, ամեն մեկն իր ես-ը պետք է չափավորի, որպեսզի պայքարը հաջողի։
«Կիզակետում Արկադի Գրիգորյանի հետ» հաղորդման ժամանակ նման տեսակետ է հայտնել ՀՀ նախկին արտգործնախարար, Ժառանգություն կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը։