banner

 

Հարգելի Ժառանգականներ, համակիրներ և համախոհներ

 

«Ժառանգություն» կուսակցությունը, ելնելով մեզ պարտադրված անողոք ու տևական պատերազմի հրամայականից, ադրբեջանաթուրքական ահաբեկչական հարձակումներից տուժած մեր հայրենակիցներին համակարգային աջակցելու անհրաժեշտությունից, իր գրասենյակում՝ Երզնկյան 75, կազմակերպում է օգնության հավաք՝ երկուշաբթիից ուրբաթ 11:30-16:30: Յուրքանչյուրիդ մասնակցությունը կարևոր է, ներդրումը՝ գնահատելի: Անհրաժեշտ իրերի ցանկը ստորև՝

  • Զրահաբաճկոններ
  • Գիշերային տեսանելիության սարքեր
  • Կապի միջոցների մարտկոցներ
  • Զինվորական տաք բաճկոններ
  • Ներքնազգեստ
  • Գուլպաներ
  • Հիգիենայի պարագաներ
  • Ծխախոտ
  • Պահածոներ՝ խտացրած կաթ և այլ
  • Չոր թխվածքաբլիթներ և կոնֆետներ
  • Տաք ծածկոցներ

Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ «ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆՆ ԱՆԴԱՄԱԳՐՎԵԼ ՑԱՆԿԱՑՈՂՆԵՐԻ ԵՎ ՀԱՄԱԿԻՐՆԵՐԻ

Հայտնում ենք, որ «Ժառանգությանն» անդամագրվել ցանկացողների համար այստեղ զետեղված է ընդունելության դիմումի համապատասխան ձեւանմուշի էլեկտրոնային տարբերակը: Նրանք, ովքեր ցանկանում են անդամակցել «Ժառանգությանը», կարող են մեր կայքէջից օգտվելով՝ ստանալ հիշյալ ձեւանմուշից մեկ օրինակ, սահմանված կարգով լրացնել-ստորագրել այն, կցել 3x4 չափսի մեկ լուսանկար եւ այդ դիմումով ներկայանալ ք.Երեւան, Մոսկովյան 31, բն. 76ա հասցեում գտնվող «Ժառանգություն» կուսակցության կենտրոնական գրասենյակ: Տեղում վճարելով մեկ տարվա համար սահմանված միանվագ անդամավճարի գումարը՝ 1000 դրամ, Դուք հաշվառման կվերցվեք տարածքային համապատասխան կառույցում եւ կուսակցության վարչության նիստում հաստատվելուց հետո կհամալրեք կուսակցության շարքերը:

Օգտվեցեք «Ժառանգություն» կուսակցությանն անդամագրվելու արագ, հարմար եւ ժամանակակից ձեւից:

 

«ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ» կուսակցության վարչություն


pdf Ընդունելության դիմումի ձեւանմուշ (PDF 55 Kb)