Վահագն Հովհաննիսյան

Ծնվել է 1968թ. Լենինականում:

1975-85թթ. սովորել է Լենինականի Սունդուկյանի անվան թիվ 20 միջնակարգ դպրոցում:

1986-88թթ. ծառայել է Խորհրդային բանակում:

1989-94թթ. սովորել է Երևանի Խ.Աբովյանի անվան Հայակական պետական մանկավարժական ինստիտուտի պատմաաշխարհագրական ֆակուլտետի աշխարհագրության բաժնում:

2005-2006թթ. սովորել է Հայկական Սահմանադրական իրավապաշպան կենտրոնում, ստացել իրավունքի ուսումնական բնագավառի մասնագետի որակավորում (ք.Վանաձոր):

1985-1986թթ. աշխատել է Լենինականի Հեծանիվի գործարանի մաքրման կայանում որպես օպերատոր:

1997-1998թթ.՝ Ախուրյանի Նիկոլ Աղբալյանի անվան վարժարանում որպես աշխարհագրության ուսուցիչ:

1997-2003թթ.՝ Գյումրու թիվ 1 վարժարանում որպես աշխարհագրություն և պատմություն առարկաների ուսուցիչ:

1998-2001թթ.՝ Հայկական բաց համալսարանի Գյումրու մասնաճյուղում որպես քաղաքական աշխարհագրություն և քաղաքական պատմություն առարկաների դասախոս:

2001-2010թթ.՝ Գյումրու թիվ 26 դպրոցում որպես աշխարհագրություն և իրավունք առարկաների ուսուցիչ:

2003թ.-ից՝ Գյումրու Պետական մանկավարժական ինստիտուտի միջին մասնագիտական բաժնում որպես պետության կառավարում, տնտեսագիտություն, պետության և իրավունքի հիմունքներ առարկաների դասախոս:

2005-2012թթ.՝ Երևանի մենեջմենթի համալսարանի Գյումրու մասնաճյուղում որպես քաղաքագիտություն, սոցիոլոգիա, փիլիսոփայություն և հայ ժողովրդի պատմություն առարկաների դասախոս:

2010-2011թթ.՝ Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտի միջին մասնագիտական բաժնի հանրակրթական և հասարակագիտական առարկաների ամբիոնի վարիչ:

2010-2011թթ. աշխատել է Երևանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղի հենակետային վարժարանում որպես պատմություն և հասարակագիտություն առարկաների ուսուցիչ:

2011թ. դեկտեմբերից հանդիսանում է «Արատտա» համատիրության նախագահը:

2013թ.-ից առ այսօր՝ ԳՊՄԻ-ի ավագ դպրոցում որպես աշխարհագրության և հասարակագիտության ուսուցիչ:

2004թ.-ից «Ժառանգություն» կուսակցության անդամ է:

2006թ. հոկտեմբերից` կուսակցական Գյումրու կառույցի ղեկավարը:

Ամուսնացած է, ունի մեկ որդի: