Tevan Poghosyan

Ծնվել է 1972թ.:
1989 – 1994թթ. սովորել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի Համակարգչային տեխնոլոգիաների ֆակուլտետում:
1994 – 1996թթ. սովորել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի
Համակարգչային տեխնոլոգիաների ֆակուլտետի մագիստրատուրայում:
1995-1996թթ. սովորել է Հայաստանի ամերիկյան համալսարանի Քաղաքագիտության և միջազգային հարաբերությունների ֆակուլտետում:
1996-1997թթ. աշխատել է ՀՀ Կենտրոնական բանկի Վաճառքի և պահուստների վարչությունում` որպես մասնագետ:
1997թ. աշխատել է որպես ՀՀ կենտրոնական բանկի Հաշվեկշռի վերլուծության և մեթոդոլոգիայի բաժնի պետ:
1997-1999թթ. աշխատել է ԼՂՀ հանրային գործերի գրասենյակում (Վաշինգտոն)` որպես տնօրեն:
1999թ. աշխատել է «Վահագնի ինթերնեյշընալ» ՍՊԸ-ում` որպես Մարքեթինգի և վաճառքի բաժնի ղեկավար:
2002թ.-ից մինչ այժմ աշխատում է Ռուս-հայկական (սլավոնական) համալսարանում`որպես դասախոս:
1999թ.-ից մինչ այժմ աշխատում է Մարդկային զարգացման միջազգային կենտրոնում:
2001թ.-ից մինչ այժմ աշխատում է Հայկական ատլանտյան ասոցիացիայում ` որպես Գործադիր տնօրեն: