Սուսաննա Մուրադյան

Ավարտել է Երեւանի թիվ 118 միջնակարգ դպրոցը, 1976-81թթ. ուսանել է Երեւանի ժողովրդական տնտեսության ինստիտուտում, մասնագիտությամբ տնտեսագետ է:

Աշխատանքային գործունեությունը սկսել է 1981-ին Երեւանի առեւտրի վարչությունում` որպես ավագ տնտեսագետ: 1982-96-ին չորս անգամ ընտրվել է Երեւանի առեւտրի վարչության արհմիության միացյալ կոմիտեի ազատված նախագահ: 1996թ.-ից առ այսօր Երեւանի առեւտրի վարչության կադրերի բաժնի պետն է եւ արհկոմի նախագահը: Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի խորհրդի անդամ է;

2008-10թթ. մասնակցել է մի շարք վերապատրաստման ծրագրերի կառավարման եւ ոչ ֆորմալ էկոնոմիկայի ոլորտներում` այդ թվում Ռուսաստանում, Ուզբեկստանում, Վրաստանում, Իտալիայում, Հունգարիայում:

Հանրային գործունեության դաշտում. IUF VECA միջազգային կազմակերպության կանանց խորհրդի անդամ է, ՀՀ հանրային խորհրդի անդամ՝ ֆինանսաբյուջետային հանձնաժողովի «Աշխատանքային օրենսգիրք, աշխատանքային հարաբերություններ» ենթահանձնաժողովի նախագահ, Պետական ճարտարագիտական քոլեջի կառավարման խորհրդի անդամ:

2010-ին անդամագրվել է «Ժառանգություն» կուսակցությանը, ղեկավարել է Կենտրոնի տարածքային ստորաբաժանումը, 2012-ի հունիսին ընտրվել է կուսակցության վարչության անդամ: