Ստեփան Հասան-Ջալալյան

Ծնվել է 1983թ. հունիսի 22-ին Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի Դրմբոն գյուղում:

 

Կրթությունը

2000թ. ավարտել է Երևանի N 118 միջնակարգ դպրոցը՝ զուգահեռ ավարտելով նաև N 22 երաժշտական դպրոցը: 2004թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի Փիլիսոփայության, սոցիոլոգիայի և հոգեբանության ֆակուլտետը՝ ստանալով սոցիալական քաղաքականության բակալավրի աստիճան: Նույն թվականին սեփական դիմումի համաձայն մեկնել է զինվորական ծառայության՝ ծառայելով Արցախի Պաշտպանության բանակում որպես դասակի հրամանատար: Վերադառնալով ընդունվել և 2008թ. գերազանցությամբ ավարտել է Երևանի պետական համալսարանի Միջազգային հարաբերությունների ֆակուլտետը՝ ստանալով քաղաքագիտության մագիստրոսի աստիճան: 2009թ. նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին ուսանել է «Պրոսպեկտուս» տարածաշրջանային և քաղաքական հետազոտությունների կենտրոնի «Հայկական քաղաքակրթություն. Անցյալը և հեռանկարները» խորագիրը կրող առաջին երեկոյան դպրոցում:

 

Աշխատանքային գործունեություն

2004թ. փետրվար-հունիս ամիսներին աշխատել է ՙԱրմենիա միջազգային օդանավակայաններ՚ ՓԲԸ-ում որպես ուղևորների և ուղեբեռների հաշվառող:

2005-2006թթ. աշխատել է ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Աջափնյակ համայնքի ՙԵրեխաների սոցիալական հոգածության կենտրոն՚ ՊՈԱԿ-ում որպես սոցիալական աշխատող:

2007թ. հուլիս-դեկտեմբեր ամիսներին ՄԱԿ-ի Զարգացման ծրագրով (UNDP) աշխատել է Մարդկային զարգացման միջազգային կենտրոնում որպես քաղաքական վերլուծաբան:

2007թ. հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին ՙՀայկական ընտրություն 2008՚ եռամսյա ծրագրով հասարակական հիմունքներով աշխատել է ՙՌադիոհայ՚ ռադիոկայանում որպես քաղաքական վերլուծաբան:

02.02.2009թ. – 08.07.2012թ. աշխատել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում որպես պատգամավորի (խմբակցության քարտուղար) օգնական:

09.07.2012թ.-ից մինչ օրս աշխատում է Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովում որպես ԱԺ պատգամավորական խմբակցության փորձագետ:

25.01.2013թ. – 25.02.2013թ. աշխատել է 2013թ. տեղի ունեցած ՀՀ Նախագահի ընտրություններում որպես տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահ:

 

Պարգևներ, նախաձեռնություներ, հրատարակություններ

1. 2008թ. հունվար-մարտ ամիսներին «Երկիր մեդիա» հեռուստաընկերության կողմից իրականացված «ՆՈՐ ԵՐԿՐԻ ՆԱԽԱԳԱՀ» քաղաքական հեռուստաբանավեճային նախագծում 11 մասնակիցների հետ մրցապայքարում արժանացել է նախագծին մասնակից փորձագետների (ճանաչված հասարակական-քաղաքական և պետական գործիչներ (ՀՀ ԱԺ նախկին նախագահ, ՀՀ նախկին վարչապետ, ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր և այլք), ինչպես նաև հեռուստադիտողների հավանությանն ու տարել հաղթանակ:

2. 2007թ. դեկտեմբերից մինչ 2009թ. հունվար ամիսը Հայաստանի Հանրային ռադիոյի «Մեր պատմությունը» հաղորդաշարի եթերում պարբերաբար ներկայացրել է Արցախի քաղաքական պատմության առավել ուշագրավ և հիշարժան դրվագները:

3. Հեղինակ է բազմաթիվ գիտական հոդվածների, 40 ռադիոհաղորդումների, երեք փաստավավերագրական ֆիլմերի: