Րաֆֆի Կ. Հովհաննիսյանի ելույթը «Ժառանգություն» կուսակցության տասնմեկերորդ համագումարում

Համագումարի մեծարգո պատվիրակնե´ր,

Պատվարժան հյուրե´ր:

Պայքարի ու հաղթանակների բովով անցած աննկուն Նելսոն Մանդելան մի առիթով ասել է. «Ամենամեծ փառքին արժանանում է ոչ թե նա, ով երբեք չի ընկնում, այլ նա, ով կարողանում է ոտքի կանգնել իր ամեն մի անկումից հետո»: Վերջին շրջանում «Ժառանգությունը», ինչպես հայտնի է, ցավալի ցնցումներ ու ելեւէջներ ունեցավ, ոմանք՝ անկիրթ ու փոքրիկ որոշ գործիչներ, նույնիսկ շտապեցին գուժել կուսակցության, ինչպես նաեւ ավելի ուշ ստեղծված մեր նախընտրական դաշինքի մահը: Բայց, փառք Աստծո, «Ժառանգությունը» կարողացավ շտկել մեջքը եւ ռահակիցների մեծամասնության հետ կրկին «մարտադաշտում» է՝ պատրաստ հաղթական ավարտին հասցնելու սկսած գործը: Արդար պայքարի առաքելությամբ ծնված ուժը հնարավոր չէ ջլատել, կոտրել նրա պայքարի թափը, խոտորել իր ուղուց:

Hovannisian Mills

23 հունիսի 2017թ., Երեւան: Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպան Ռիչարդ Միլսի հրավերով Րաֆֆի Կ. Հովհաննիսյանն այսօր այցելել է ԱՄՆ դեսպանատուն:

Պաշտոնական այցի ընթացքում Միլսը եւ Հովհաննիսյանը քննարկել են հայ-ամերիկյան հարաբերություններին, տարածաշրջանային անվտանգությանն ու հրատապ գլոբալ զարգացումներին վերաբերող հարցերի լայն շրջանակ:

Հայաստանի առաջին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանը «Ժառանգություն» կուսակցության ղեկավարն է ու Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի հիմնադիր տնօրենը: