«Ժառանգություն»-ն առաջարկում է ստեղծել Ռեաբիլիտացիայի հարցով ժամանակավոր հանձնաժողով

 

«Ժառանգություն» կուսակցությունը՝ ողջունելով երկրում տեղի ունեցող ժողովրդավարական փոփոխությունները, որոնք միտված են բարոյահոգեբանական մթնոլորտի առողջացմանը, հավատարիմ մնալով կուսակցության ծրագրերի կենսակոչմանն ուղղված գործնական աշխատանքներին, նպատակային ուղենիշ համարելով Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության ամրապնդումը եւ երկրում արդարության հաստատումը, հայտարարում է.

«Ժառանգություն» կուսակցության առաջարկները Ընտրական օրենսգրքի վերաբերյալ

 

  1. Ընտրակաշառքի եւ ընտրական նպատակ հետապնդող բարեգործության անվան տակ կատարվող նվիրատվությունների ու ծառայությունների իսպառ վերացման համար ընտրակաշառքն ու ընտրակաշառքին հավասարեցված հանցագործությունները պետք է դասվեն ծանր հանցագործությունների շարքին՝ սահմանելով ազատազրկում 5-8 տարի ժամկետով: Վերոնշյալ դրույթը կյանքի կոչելու համար համապատասխան փոփոխությունները կատարել նաեւ ՀՀ քրեական եւ քրեադատավարական օրենսգրքերում:

«Ժառանգությունը» ցավակցում է

Անվանի քաղաքագետ, Արցախյան շարժման ռահվիրա Իգոր Մուրադյանի մահվան կապակցությամբ նրա ընտանիքին, բոլոր մերձավորներին ու զինակիցներին ցավակցական ուղերձ է հղել «Ժառանգություն» կուսակցությունը:

«Անցյալ դարի ութսունականների վերջերից նա աներեր կանգնած էր ոչ միայն հայոց պետականաշինության դիրքերում, այլեւ Արցախյան շարժման ակունքներում՝ որպես նրա բոցաշունչ առաջնորդն ու գաղափարախոսը: Իգոր Մուրադյանը սկզբունքի մարդ էր եւ խտացած ոգի, որպիսին էլ ընդմիշտ կմնա սերունդներինհիշողության մեջ»,- մասնավորապես ասված է «Ժառանգության» ցավակցական գրության մեջ:

Տեղի ունեցավ «Ժառանգություն» կուսակցության խորհրդի ընդլայնված նիստը

 

Երեւան: Այսօր՝ հունիսի 16-ին, տեղի ունեցավ «Ժառանգություն» կուսակցության խորհրդի ընդլայնված նիստը, որին ներկա էին Հանրապետության բոլոր մարզերի  տարածքային կառույցների ներկայացուցիչներ, վարչության անդամներ եւ երիտասարդներ:

Raffi Hovannisian Joseph Daul

4 հունիսի 2018թ., Վարշավա: Լեհաստանի մայրաքաղաքում` Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) քաղաքական վեհաժողովին մասնակցելու եւ ելույթով հանդես գալու նպատակով, Հայաստանի առաջին արտգործնախարար եւ «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Կ. Հովհաննիսյանն այսօր հանդիպեց ԵԺԿ նախագահ Ջոզեֆ Դոլի հետ:

Դոլը եւ Հովհաննիսյանը մանրամասն քննարկում ունեցան Հայաստանում վերջերս իրականացված «թավշյա» հեղափոխության, դրա պատճառների ու հեռանկարների, ինչպես նաեւ տարածաշրջանի աշխարհաքաղաքական զարգացումների եւ «Ժառանգություն»-ԵԺԿ հարաբերությունների շուրջ: