Րաֆֆի Հովհաննիսյան

Երեւան: Այսօր ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Կ. Հովհաննիսյանն ընդունեց Հայաստանում դիտորդական առաքելությամբ գտնվող ԵԱՀԿ/ԺՄՀԻԳ պատվիրակության ներկայացուցիչներին՝ առաքելության ղեկավար, դեսպան Հեյիդի Թագլիավինիի գլխավորությամբ:

Րաֆֆի Հովհաննիսյանի ներկայացուցիչները հանդիպեցին ԵԽԽՎ դիտորդական խմբին

Երեւան: Այսօր ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի լիազոր ներկայացուցիչ Արմեն Մարտիրոսյանը եւ նախընտրական շտաբի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը հանդիպեցին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի Բյուրոյի հատուկ հանձնաժողովի կողմից ձեւավորված եւ Նորվեգիայի «Եվրոպական ժողովրդավարներ» խմբի ներկայացուցիչ Կարին Վոլդսեթի գլխավորած պատվիրակության հետ: Այն կազմված է ԵԽԽՎ բոլոր հինգ քաղաքական ուժերը ներկայացնող մեկական անդամից, ինչպես նաեւ Մշտադիտարկման հանձնաժողովի երկու համազեկուցողներից:

Րաֆֆի Հովհաննիսյանն այցելում է Ֆրանսիայի նախագահի նստավայր

Փարիզ: ՀՀ նախագահի թեկնածու եւ արտաքին գործերի նախկին նախարար Րաֆֆի Կ. Հովհաննիսյանն այսօր հանդիպում ունեցավ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Հոլանդի գլխավոր դիվանագիտական ​​խորհրդական Փոլ Ժան-Օրթիզի հետ:

Raffi K. Hovannisian

Հարգելի գործընկերներ,

Հայաստանի Հանրապետության նախկին Արտաքին գործերի նախարար Րաֆֆի Հովհաննիսյանը «Հայաստանի ներկան եւ ապագան» բանախոսությամբ ելույթ կունենա Փարիզի Սամուէլ Մուրադ մշակութային սրահում 2013թ.-ի հունվարի 16-ին, չորեքշաբթի ժամը 20-ին:

Մուտքն ազատ է:

Հասցեն՝

Le Centre Culturel Samuel-Moorat
26, Rue Troyon
92310 Sèvres

Moyen d'accès:

Métro ligne 9: arrêt «Pont de Sèvres»
Tramway T2 Val de Seine: arrêt «Musée de Sèvres»
France, Paris