«ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ 7-ՐԴ ՀԱՄԱԳՈՒՄԱՐԸ

Երեւան: Այսօր ՀՀ կառավարության նիստերի դահլիճում տեղի ունեցավ «Ժառանգություն» կուսակցության յոթերորդ համագումարը, որն ԱԺ առաջիկա ընտրություններին ընդառաջ հանրային հաշվետվությամբ ամփոփեց իր հնգամյա խորհրդարանական եւ արտախորհրդարանական քաղաքական ու քաղաքացիական գործունեությունը, ընդունեց «Նոր Հայաստանի բանաձեւ» վերտառությամբ հռչակագիր:

«Ժառանգությունը»  նշեց ԵԺԿ-ին անդամագրումը

Երեւան: Այսօր «Ժառանգություն» կուսակցության` դիտորդ-անդամի կարգավիճակով Եվրոպական ժողովրդական կուսակցությաննանդամակցելու առթիվ կուսակցության եւ նրա նախագահի` Րաֆֆի Հովհաննիսյանի անունից կազմակերպվեց ընդունելություն` մասնակցությամբ ԵՄ անդամ երկրների դեսպանների, հայաստանյան կրթական, մշակութային գործիչների, պետական պաշտոնյաների, քաղաքական ուժերի ներկայացուցիչների, կուսակցության ակտիվի եւ նորագիրների:

«Ժառանգություն» կուսակցությունն ահազանգում էԵրեւան: «Ժառանգություն» կուսակցությունը մարզերից ստացել է հավաստի տեղեկություններ, որ խորհրդարանական մոտալուտ քարոզարշավի ժամանակ ՀՀ մարզային հեռուստաընկերություններին բանավոր հրահանգվել է չլուսաբանել կուսակցությունների քարոզարշավը: Ավելին` տեղական որոշ հեռուստաընկերություններ քարոզարշավը լուսաբանելու նպատակով մասնակցել են մրցույթների, շահել դրամաշնորհ, բայց հիմա նրանց արգելվում է այն իրականացնել:

Վոլքեր Կաուդեր

Պարոն Վոլքեր Կաուդերին

ՔԴՄ/ՔՍՄ խորհրդարանական ղեկավար
Բունդեսթագ, Բեռլին
Գերմանիայի Դաշնային Հանրապետություն 

Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպեց երիտասարդների հետ

Երեւան: «Ժառանգություն» կուսակցության «ՀԱՅՔ» երիտասարդական-ուսանողական միության անդամները, կուսակցության համակիրները, այլ կուսակցությունների ու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ երեկ հանդիպեցին ՀՀ առաջին արտգործնախարար, «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի հետ: