Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպեց ԵԱՀԿ ԽՎ, ԵԽԽՎ, Եվրոպական խորհրդարանի  դիտորդական խմբերի ներկայացուցիչների հետ

Երեւան: Այսօր Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպեց Հայաստանում դիտորդական առաքելությամբ գտնվող ԵԱՀԿ ԽՎ, ԵԽԽՎ, Եվրոպական խորհրդարանի դիտորդական խմբերի ներկայացուցիչների հետ: Րաֆֆի Հովհաննիսյանը ներկայացրեց նախագահական ընտրությունների նախօրեին ստեղծված իրավիճակը եւ բուն ընտրական գործընթացին վերաբերող խնդիրները, պատասխանեցին դիտորդներին հետաքրքրող հարցերին:

Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպեց ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի գլխավոր դիտորդական առաքելության ներկայացուցիչների հետ

Երեւան: Այսօր ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպեց Հայաստանում դիտորդական առաքելությամբ գտնվող ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի գլխավոր դիտորդական առաքելության ղեկավար Տոնինո Պիցուլայի, ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի ղեկավար, պրոֆեսոր Ռիկարդո Միգլիորիի, գլխավոր քարտուղարի տեղակալ Թինա Շոնի, պատվիրակության ավագ խորհրդատու Անդրեաս Բեյքերի հետ:

Րաֆֆի Հովհաննիսյան. «անգամ ընտրակաշառքի զանգվածային տարածումը չի կարող կասեցնել հայ ժողովրդի մոտալուտ հաղթանակը»

Երեւան: ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ Ընտրությունների դիտորդական առաքելության ղեկավար դեսպան Հայդի Թալիավինիի եւ առաքելության այլ ներկայացուցիչների հետ այսօր կայացած հանդիպման ընթացքում ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը ներկայացրեց նախընտրական ժամանակահատվածում իր եւ իր ընտրական շտաբի արձանագրած խախտումները:

Րաֆֆի Հովհաննիսյան. «Գյուղացին իրական աջակցության կարիք ունի»

Երեւան: Այսօր առավոտյան ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը Կոտայքի մարզի Գառնի գյուղում էր, որտեղ անմիջական զրույցի բռնվեց ընտրողների հետ, ներկայացրեց մարզի ու նրա յուրաքանչյուր համայնքի զարգացման, հողագործական եւ անասնապահական մթերքների արտադրության ավելացման իր մոտեցումները, որոնք հիմնականում արժանացան զրուցակիցների քաջալերանքին ու հավելյալ առաջարկներին: «Գառնեցին անգիր գիտի հողի «լեզուն», պետք չէ նրան սովորեցնել, թե ինչպես կով ու ոչխար խնամել կամ այգի մշակել: Տուր գառնեցուն ֆինանսական հնարավորություն եւ իրական աջակցություն, մնացածը կստեղծի ինքը՝ ապավինելով իր փորձին ու աշխատասիրությանը»,- համոզմունք հայտնեց Հովհաննիսյանը: