PACE

Երեւան: Այսօր «Ժառանգության» շտաբի ներկայացուցիչները` ի դեմս ԱԺ պատգամավորներ Ստյոպա Սաֆարյանի ու Արմեն Մարտիրոսյանի, ինչպեսեւ «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունից` Անուշ Սեդրակյանի ու Արմեն Առաքելյանի, Ազգային ժողովում հանդիպեցին ԵԽԽՎ դիտորդական առաքելության հետ:

«Ժառանգությունը» պահանջում է բացահայտում

Երեւան: «Ժառանգություն» կուսակցության նախընտրական շտաբը դատապարտում է Արմավիրի մարզում գտնվող թիվ 21 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով առաջադրված անկուսակցական թեկնածու Մերուժան Մխոյանին օրերս ծեծի ենթարկելու փաստը, որն էլ պատճառ է հանդիսացել նրա կողմից ինքնաբացարկի դիմում ներկայացնելու համար:

Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպեց եվրոպացի դեսպաններին

Երեւան: Այսօր Եվրամիության երեւանյան կենտրոնակայանում «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանին հյուրընկալեց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեան: Հանդիպմանը մասնակցում էին նաեւ Հայաստանում ու Վրաստանում հավատարմագրված` Եվրամիության երկրների դիվանագետներ: Հանգամանորեն քննարկվեցին նախընտրական իրավիճակին, խորհրդարանական ընտրությունների ընթացիկ քարոզարշավին առնչվող հարցեր, ինչպեսեւ ժողովրդավարության վճռակամ մարտահրավերը, որի առջեւ կանգնած է Հայաստանը:

Մեկնարկեց «Ժառանգության» քարոզարշավը

Երեւան: Այսօր «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում մեկնարկ տրվեց «Ժառանգության» նախընտրական քարոզարշավին: «Տիգրան Մեծ» սրահում հավաքված  կուսակցականներին, համակիրներին ու քաղաքացիներին դիմեցին «Ժառանգություն», «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունների եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների միասնական ցուցակի անդամները: Ոգեւորությամբ ընդունվեցին ներկա ԱԺ-ում «Ժառանգության» պատգամավորների խոսքերը, ովքեր անցյալ հինգ տարիներին ժողովրդին ծառայել են արժանապատվորեն եւ պատրաստակամ են հաջորդ հինգ տարիներին եւս ավելի լայն թիմով լինել ժողովրդի պատգամաբերը: Խոսեցին նաեւ «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ներկայացուցիչները` վստահություն հայտնելով, որ միասնական այս թիմի հաղթանակն աներկբա է:

«Ժառանգության» կենտրոնական շտաբը բացված է

Երեւան: Այսօր բացվեց «Ժառանգության» կենտրոնական շտաբը, որտեղից խորհրդարանական ընտրություններին ընդառաջ ղեկավարվելու է կուսակցության նախընտրական արշավը: