News.am. Րաֆֆի Հովհաննիսյանը «վախկոտ ու չակերտյալ թուրք» է անվանել իր դեմ զրպարտություններ տարածողներին

«Ժառանգություն» կուսակցությունը նախընտրական քարոզարշավի շրջանակներում այսօր` ապրիլի 28-ին հանդիպեց Նոր-Նորք վարչական շրջանի ընտրողների հետ: Ելույթ ունեցան «Ժառանգության» պատգամավորներ Արմեն Մարտիրոսյանը, Ստեփան Սաֆարյանը, բլոգեր Իզաբելլա Աբգարյանը:

Րաֆֆի Հովհաննիսյան. «Հայ մարդու, Հայաստանի ապագան միասին որոշենք մայիսի 6-ին»

Երեւան: Ապրիլի 27-ին «Ժառանգության» միասնական ցուցակի թեկնածուները հանդիպումներ ունեցան Լոռու մարզի մի շարք բնակավայրերում՝ Ալավերդում, Աքորում, Օձունում, Վանաձորում, Ստեփանավանում Տաշիրում եւ Սպիտակում: Ընտրողներին «Ժառանգության» ծրագիրն ու նպատակները ներկայացրին այդ կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, ԱԺ պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը, տնտեսագետ Արտակ Ղազարյանը, քաղաքագետ Ստեփան Հասան-Ջալալյանը, նախկին քաղբանտարկյալ Մասիս Այվազյանը եւ դեղագետ, Վանաձորում մեծամասնական ընտրակարգով առաջադրված թեկնածու Գառնիկ Սահակյանը:

Խայմե Մայոր Օրեխայի պատվին ընդունելություն «Ժառանգությունում»

Երեւան:Այսօր «Ժառանգության» կենտրոնական նախընտրական շտաբում տեղի ունեցավ ընդունելություն` ի պատիվ Եվրոպական խորհրդարանում Եվրոպայի ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) խմբակցության փոխնախագահ Խայմե Մայոր Օրեխայի: Ընդունելությանը ներկա էին ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավորներ, կուսակցության վարչության, համամասնական ցուցակի անդամներ:

«Ռեգնում» գործակալության հայաստանյան ներկայացուցչությանը

Նախօրեին` ապրիլի 25-ին, ձեր էլեկտրոնային պարբերականի կայքում հրապարակվել է ապատեղեկատվություն, որն ակնհայտորեն միտված է «Ժառանգություն» կուսակցության եւ անձամբ նրա առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի պատվի ու բարի համբավի արատավորմանը: Համաձայն «Լրատվամիջոցների մասին» ՀՀ օրենքի` պահանջում ենք հրապարակել սույն հերքման տեքստն ամբողջությամբ: