Դատապարտում ենք թիվ 1 ընտրատարածքում «Ժառանգության» մեծամասնական պատգամավոր Ստյոպա Սաֆարյանի նախընտրական քարոզչության խոչընդոտումը

Ս.թ. ապրիլի 30-ին թիվ 1 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով ԱԺ պատգամավորի թեկնածու առաջադրված Ստյոպա Սաֆարյանի նախընտրական շտաբում ահազանգ է ստացվել, որ Ավան թաղամասում խոչընդոտում են թեկնածուի եւ «Ժառանգության» քարոզչական նյութերը բաժանելուն:

«Ժառանգության» նախընտրական շտաբի հայտարարությունը ընտրություններին մասնակցող 6 կուսակցությունների` ՀՀ ԿԱ ԱԱԾ-ին ուղղված նամակին միանալու կապակցությամբ

«Ժառանգության» նախընտրական շտաբը միանում է ընտրություններին մասնակցող 6 կուսակցությունների նամակին, որով ՀՀ կառավարությանն առընթեր Ազգային անվտանգության ծառայությանն առաջարկվում է մայիսի 6-ից մինչեւ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու մասին ընտրական հանձնաժողով դիմում ներկայացնելու համար սահմանված ժամկետի ավարտը նշված կուսակցությունների մեկական ներկայացուցչի ընձեռել ՍԵԿՏ համակարգից օգտվելու հնարավորություն, որպեսզի անհրաժեշտության դեպքում կարողանան ստուգել իրենց տեղեկություններով քվեարկությանը մասնակցած այս կամ այն քաղաքացու վերաբերյալ համակարգում առկա  տվյալները:

ԵԽԽՎ-ն ընդունեց Զարուհի Փոստանջյանի զեկույցը

Երեւան: ԵԽԽՎ գարնանային նստաշրջանում քննարկվել է թիվ 12874 փաստաթուղթը, որը վերաբերվում է «Ինտերնետում եւ օն-լայն լրատվամիջոցներում արտահայտվելու եւ տեղեկատվության ազատության պաշտպանությանը» (“The protection of freedom of expression and information on the Internet and online media” – http://assembly.coe.int/Main.asp?link=/Documents/Records/2012/E/1204251530E.htm, http://assembly.coe.int/Main.asp?link=/Documents/WorkingDocs/Doc12/EDOC12874.htm):

«Ժառանգության» նախընտրական շտաբը դատապարտում է ոստիկանության կողմից քաղաքացիների հանդեպ իրագործված բռնությունը

Այսօր, ապրիլի 29-ին, բնապահպանական խնդիրներով մտահոգ մի խումբ քաղաքացիներ շուրջօրյա նստացույց հայտարարելու նպատակով փորձել են վրան տեղադրել Մաշտոցի պուրակում, ինչին ոստիկանությունը արձագանքել է անհամաչափ ուժ կիրառելով նրանց հանդեպ:

Ստյոպա Սաֆարյան

Սիրելի հայրենակիցներ, խորհրդարանական ընտրություններին հաշված օրեր են մնացել: Քարոզարշավի այս օրերին ընտրությունների բոլոր մասնակիցները, այդ թվում` «Ժառանգությունն» ու նրա մեծամասնական թեկնածուները, ընտրողներին են ներկայացրել հետընտրական Հայաստանի իրենց ծրագրերը: