“Ժառանգության” ցավակցությունը Երուսաղեմի Հայոց Պատրիարքի վախճանման առիթով

Երեւան: Երեւանում տխրությամբ տեղեկացանք, որ երկարատեւ մարմնական տկարությունից հետո երեկ Երուսաղեմում իր երկրային առաքելությունն է ավարտել եւ ի Տեր է ննջել Երուսաղեմի հայոց շնորհազարդ պատրիարքը` Տ. Թորգոմ Արք. Մանուկյանը:

Րաֆֆի Հովհաննիսյան. Ճշմարտությունը` ամեն ինչից բարձր

Խաչատուր Քոքոբելյանն անձամբ հրապարակեց իր սուտը, այն էլ` հերթականը, ինչի համար մեծ ցավ եմ ապրում: 

Ցավ եմ զգում հատկապես այն հրաշալի, խոստումնալից երիտասարդների համար` «Ազատ դեմոկրատներից», «Ժառանգությունից» եւ քաղաքացիական հոսանքներից, ովքեր անմնացորդ նվիրվեցին նախորդ ընտրարշավին:

Ստյոպա Սաֆարյանը առաջադրվեց

Երեւան: Այսօր Երեւանի Ավան եւ Նոր-Նորք համայնքներն ընդգրկող թիվ 1 ընտրատարածքում «Ժառանգություն» կուսակցության կողմից մեծամասնական ընտրակարգով Ազգային ժողովի պատգամավորի թեկնածու առաջադրվեց կուսակցության վարչության գլխավոր քարտուղար Ստյոպա Սաֆարյանը:  ԱԺ պատգամավորի ընտրությունը կայանալու է դեկտեմբերի 2-ին:

Զարուհի Փոստանջյան

Սիրելի հայրենակիցներ,

21 տարի է անցել Սովետական Միության անկումից: Այս 21 տարիների ընթացքում մեր պատմական հայրենիքի փոքր մասում հիմնադրեցինք երկու հայկական պետություններ, որոնք իրենց Սահմանադրությունների մեջ ամրագրեցին ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետության կարգը: Սակայն այդպես էլ մենք չկարողացանք իրագործել այն: