Ստյոպա Սաֆարյանը Բեռլինի 2-րդ ֆորումում

Երեւան: «Ժառանգություն» կուսակցության գլխավոր քարտուղար Ստյոպա Սաֆարյանը հոկտեմբերի 22-23-ը մասնակցել է Արտաքին քաղաքականության Բեռլինյան 2-րդ ֆորումին, իսկ ավել վաղ հոկտեմբերի 11-12-ին զեկուցումով հանդես է եկել ԱՄՆ պետքարտուղարության, եւ Միացյալ Թագավորության ԱԳ, ՊՆ նախարարությունների կողմից Վիլթոն Պարկում կազմակերպված «Սովորական սպառազինությունների վերահսկողությունը եւ եվրաատլանտյան անվտանգության միջավայրը» կոնֆերանսին:

Ավստրալիայի ամենամեծ նահանգի օրենսդիր խորհուրդը ճանաչեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը:
Դա շատ ավելին է, քան երբեւէ արել է Հայաստանի Հանրապետությունը իրավական առումով:
Ուրախ եմ միայն, որ Ավստրալիայի կառավարությունը հակասահմանադրական չի համարել օրենսդիր մարմնի կողմից նոր պետության ճանաչումը:
Սերժ, Տիգրան, Հրայր` ի՞նչ եք մտածում:

«Ժառանգության» հանդիպումը Եվրոպական խորհրդարանի պատգամավորների հետ

Երեւան: Այսօր «Ժառանգություն» կուսակցությունում հյուրընկալվեց «Ժողովրդավարության եւ համերաշխության եվրոպական ֆորումի» պատվիրակությունը, որի կազմում էին Եվրոպական խորհրդարանի պատգամավորներ Եվրոպական սոցիալիստական կուսակցությունից (PES) եւ Սոցիալիստների ու դեմոկրատների առաջադիմական ալյանսից (S&D Group):

«Ժառանգության» մասնակցությունը ԵԺԿ բուխարեստյան համաժողովին

Բուխարեստ: «Ժառանգություն» կուսակցության վարչության գլխավոր քարտուղար Ստյոպա Սաֆարյանը եւ խորհրդարանական խմբակցության քարտուղար Զարուհի Փոստանջյանը հոկտեմբերի 16-ին Բուխարեստում մասնակցեցին Եվրոպայի ժողովրդական կուսակցության Քաղաքական վեհաժողովին:

Րաֆֆի Հովհաննիսյանի անդրադարձը Օսկանյանի Facebook-յան դիտարկմանը եւ Ռալֆ Վալդո Էմերսոնի ասույթին

Այո, Հայաստանն այսօր «ճամպրուկային» տրամադրությամբ լի «փակուղում» է: Բայց այդպես եղել է Վարդան Օսկանյանի` իշխանակարգի պաշտոնյա դառնալուց ի վեր: Այստեղ` ոչ մի նորություն: