04 հուլիսի 2019թ., Երեւան: Այսօր «Ժառանգություն» կուսակցության նախագահ Անդրանիկ Գրիգորյանը եւ գործադիր մարմնի անդամ Գագիկ Մարգարյանը հանդիպում ունեցան Հայաստանում Լիտվայի Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատար  Իզոլդա  Բրիչկովսկու հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին Հայաստանի եւ Լիտվայի, ինչպես նաեւ Եվրամիության փոխգործակցությանը վերաբերող հարցեր, մեր տարածաշրջանում ժողովրդավարության եւ խաղաղության ամրապնդմանը միտված հեռանկարներ: