HeritageLogo300

 

03 հուլիսի 2019թ., Երեւան: Այսօր «Ժառանգություն» կուսակցության գրասենյակում տեղի ունեցավ ՀՅԴ-ի նախաձեռնած քաղաքական հանդիպումը, որին  «Ժառանգություն»-ից մասնակցում էին  կուսակցության նախագահ Անդրանիկ Գրիգորյանը, փոխնախագահ Նարինե Դիլբարյանը, Գործադիր մարմնի անդամներ Հայկ Գասպարյանը, Գագիկ Մարգարյանը,  ՀՅԴ-ից՝ ԳՄ անդամներ Արծվիկ Մինասյանը, Լիլիթ Գալստյանը եւ Արմենուհի Կյուրեղյանը:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին համատեղ գործունեության հնարավոր ուղղությունները, համագործակցության եզրեր ընտրվեցին դատաիրավական բարեփոխումները, ընտրական օրենսգրքի եւ կուսակցությունների մասին օրենքի փոփոխությունները: Նշվեց, որ  Արցախի եւ Հայաստանի հետագա առավել սերտ գործակցության հարցում երկու կուսակցությունների դիրքորոշումները ընդհանուր են, եւ քաղաքական անցյալին վերադարձ այլեւս չի կարող լինել: