Heritage met Ambassador Yogeshwar Sangwan

 

8 մայիսի 2019թ., Երեւան: Այսօր «Ժառանգություն» կուսակցության նախագահ Անդրանիկ Գրիգորյանը եւ փոխնախագահ Նարինե Դիլբարյանը հանդիպում ունեցան Հայաստանում Հնդկաստանի Հանրապետության դեսպան Սանգվան Յոգեշվարի հետ:

Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց պատմական խոր ակունքներ ունեցող հայ-հնդկական հարաբերություններին, ինչպես նաեւ քննարկվեց ներքին ու արտաքին քաղաքականությանը, հայ-հնդկական համագործակցությանը առնչվող հարցերի լայն շրջանակ: