«Ժառանգություն» կուսակցության քարոզարշավի մեկնարկը

Ի գիտություն մայրաքաղաքի հանրության եւ զանգվածային լրատվության միջոցների՝ հայտնում ենք, որ սեպտեմբերի 10-ին ժամը 12:00-ին Շառլ Ազնավուրի անվան հրապարակում («Մոսկվա» կ/թ հարող տարածքում) կտրվի Երեւանի ավագանու 2018թ. սեպտեմբերի 23-ին տեղի ունենալիք ընտրությունների «Ժառանգության» քարոզարշավի հրապարակային մեկնարկը: Այն կուղեկցվի բացօթյա ասուլիսով:

Տեղեկացնում ենք նաեւ, որ այսօր տեղի ունեցավ «Ժառանգություն» կուսակցության Երեւանի ավագանու ցուցակի առաջին եռյակի ասուլիսը «Հայելի» ակումբում: