«Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը Factor.am-ի հետ զրույցում ասաց, որ վաղն ինքն ու «Ժառանգություն» կուսակցությունը մասնակցելու են Նիկոլ Փաշինայնի հրավիրած հանրահավաքին՝ չթաքցնելով, որ համագործակցության ակնկալիք այսօր էլ ունեն։

«Մենք համարում ենք, որ այս հեղափոխության համեստ մասնակիցն ենք, համահեղինակն ենք, շատ հպարտ ենք, և կարծում ենք՝ շատ սխալ մարտավարություն կլինի ընթացիկ փուլում միակուսակցականացնել շարժումը։ Շարժումը, վերջին հաշվով, համաժողովրդավարական է։ Ակնկալում ենք, որ վաղը այդ համաժողովրդականության շարունակությունը կլինի»,-ասաց նա։