hovsep anna

Հոկտեմբերի  27-29 Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում կայացավ «Հայկական կուսակցությունների երիտասարդական ֆորումը», որտեղ «Ժառանգություն» կուսակցությունը ներկայացնում էին Հովսեփ Ղազարյանը և Աննա Ալեքսանյանը։

  Ֆորումի շրջանակներում մասնակիցներն հանդիպեցին Արցախի նախագահ Բակո Սահակյանի, Պետական նախարար Արայիկ Հարությունյանի, Արցախի  Պաշտպանության նախարար Լևոն Հարությունյանի, ՀՀ Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի,  մի շարք այլ գործիչների հետ։ Հանդիպումների ընթացքում քննարկվեցին բազմաթիվ առաջնային հարցեր։

Ֆորումը եզրափակվեց Տիգրանակերտ այցով, որտեղ մասնակիցները ճաշեցին զինվորների հետ։