«Ժառանգություն» կուսակցության հայտարարություն

 

Այսօր կայացավ «Ժառանգություն» կուսակցության վարչության հերթական նիստը: Օրակարգում առաջնային էր կուսակցության խոսնակի եւ միջազգային հարցերով քարտուղարի ընտրությունը:

Կուսակցության վարչության որոշմամբ Գեւորգ Ալբերտի Ղահրամանյանը ընտրվեց «Ժառանգություն» կուսակցության խոսնակ, Անդրանիկ Վարդանի Գրիգորյանը՝ միջազգային հարցերով քարտուղար:

 

«Ժառանգություն» կուսակցության վարչություն
29 հունիսի 2017թ.
Երեւան